Միջազգային իրավունքը վաղուց արդեն աղբանոց է նետված և այն կիրառելի է միայն թույլերի նկատմամբ․ Դավիթ Շահնազարյան

5 Հունվարի, 2026

«Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեռևս տարեմուտին էի գրել ՄԱԿ-ի վախճանի և Եվրոմիության սնանկության մասին։ Միջազգային իրավունքը վաղուց արդեն աղբանոց է նետված և այն կիրառելի է միայն թույլերի նկատմամբ՝ ուժեղների կողմից որպես գործիքակազմ կիրառելիս։ Վենեսուելայում տեղի ունեցածը աննախադեպ էր՝ ընտրված նախագահին իր տիկնոջ հետ իրենց իսկ ննջասենյակից առևանգում են և տանում այլ պետություն, այլ պետության օրենքներով դատելու համար(ՌԴ-ում երևի հարց են տալիս, եթե այսպես կարելի էր, ապա ինչու են իրենք այսքան տարի մաշեցնող պատերազմ վարում Ուկրաինայում )։

Բուն գործողության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, ես հակված եմ մտածելու, որ այն գործարք էր։ Թե 50 մլն․-ը դավաճանության համար, թե աշխարհաքաղաքական գործարքը, միևնույն է գործարք առաջարկողի համար գործարք է։ Ընդամենը մեկ պրիմիտիվ հարց,ու՞ր էր ՀՕՊ-ը, անվտանգությունը, այդքան զանգվածեղ, մասիվ և բավականին աղմկոտ ուղղաթիռներն ինչպես «չնկատեցին», երևի անգամ «Игла» չունեին․․․

Դե այդ ամենը մեզ չի վերաբերվում, չէ որ մենք խաղաղություն ենք կառուցում, խաղաղություն, որը կախված է բացառապես հարևան պետության բռնապետից։ Ժամանակակից աշխարհում, որտեղ այլևս որևէ միջազգային նորմ չի գործում, անգամ ազդեցիկ խաղացողների երաշխավորությամբ կազմված պայմանագրերն են հօդս ցնդում, մեր խաղաղությունը երաշխավորված է հարևան բռնապետի կողմից։

Ժամանակն է բաժակաճառային դիվանագիտությունից անցնելու պրագմատիկ դիվանագիտության»։

Նմանատիպ նյութեր

«Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն

«Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ։ Մենք վերահաստատում...

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։  Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև...

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։ «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է...

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը, հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանն իր հերթին հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով «Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ...

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...