Անկախության հռչակագիրը գաղափար էր, բայց ցավոք չդարձավ գաղափարախոսության հիմք․ Դավիթ Շահնազարյան

23 Օգոստոսի, 2025

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«35 տարի առաջ 1990թ․ օգոստոսի 23-ին համազգային կոնսենսուսի արդյունքում Հայաստանի Գերագույն Խորհուրդը ընդունեց Անկախության Հռչակագիրը՝փաստաթուղթ,որը իր շուրջը համախմբեց բոլոր քաղաքական ուժերին,իսկ հայ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով այն ամրագրեց 1991թ․ սեպտեմբերի 21-ին։ Գիտակցելով և կարևորելով Հռչակագրի հիմնարարությունը այն դրվեց Մայր օրենքի՝ սահմանադրության հիմքում,որը նույնպես համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց 1995թ․-ին։ Չնայած սահմանադրությունը ևս երկու անգամ փոփոխվեց,սակայն Հռչակագիրը մնաց սահմանադրության հիմքում որպես անփոփոխ դրույթ մինչև այժմ․․․

Հանուն Հռչակագրի և նրանում ամրագրված դրույթների իրենց կյանքը զոհեցին հազարավոր հայորդիներ,այն գաղափար էր, բայց ցավոք չդարձավ գաղափարախոսության հիմք․․․հանուն գաղափարի զոհվեցին հայոց քաջորդիները,խոնարհումս նրանց հիշատակին,փառք նահատակաց։

Հասկանալի է,որ ոչ բոլոր քաղաքական ուժերը կշնորհավորեն այս օրը,գուցե ոչ սեփական նախաձեռնությամբ․․․

Շնորհավոր Հայոց Հռչակագիր»։

Նմանատիպ նյութեր

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում...

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Տեսարաններով և շոուներով «գրոհը» գուցե տեղի ունենա մոտ օրերս: Մեր աղբյուրների...

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Այս պահին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի հետ...

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Այսօր` օգոստոսի 24-ին, ունենք բանակում հերթական ինքնասպանության դեպքը։ Սա արդեն համակարգային և խորը ճգնաժամի մասին է, իսկ ահա պաշտպանության նախարարը զարմանում է, թե «...որ դրա համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա...