Դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց նաև պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը։
Ըստ դատավորի, գնդապետն այլընտրանքային խափանման միջոցի դեպքում կարող է խոչընդոտել դատաքննությանը։
Նշենք, որ մինչև դատավորի որոշումը Մախսուդյանը հայտարարեց, որ իր կոչումը ստացել է խրամատում և շարունակելու է ծառայել հայ ժողովրդին։






