Մի՛ փորձեք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին. գնդապետը՝ Փաշինյանին

15 Մայիսի, 2026

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում կրկին հիշատակեց իմ անունը՝ Ազատ գյուղի ողբերգական դեպքի հետ կապված։ Լսիր ինչ եմ ասում՝ դեպքից անցել է արդեն երեք տարի, և այս ամբողջ ընթացքում ես անգամ մեկ անգամ չեմ հարցաքննվել։ Ավելին՝ երբ հոսպիտալում պառկած էի, հենց դուք ինձ ազատեցիք ծառայությունից։

Այսօր փորձում եք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին։ Սիրելի ժողովուրդ, այս հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։

Եվ մեկ բան էլ հստակ ասեմ՝ ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ։ Ես սատարել եմ և շարունակելու եմ սատարել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև վստահ եմ՝ նա այն մարդն է, ով կարող է վերականգնել այն, ինչ այս իշխանությունը տարիներով քանդել է»։

Նմանատիպ նյութեր

Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով

Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով

Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ «եթե Կոստանտինովկան այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ է, ապա Պուտինը խնդիր չի ունենա այնտեղ ինձ հետ հանդիպելու և դիվանագիտական ​​լուծումներ գտնելու...

Սահմանադրական դատարանի լեգիտիմության խնդիրը չհաղթահարվեց․ Արամ Վարդևանյան

  «ՍԴ այսօրվա որոշումը նախորդներից տարբերվում է մեկ ցավոտ հանգամանքով․ Սահմանադրության օրվան ընդառաջ պարզվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն և սահմանադրական...

ԱՄՆ Անկախության 250-ամյակի շքերթը չեղարկվել է անոմալ շոգի պատճառով. Bloomberg

ԱՄՆ Անկախության 250-ամյակի շքերթը չեղարկվել է անոմալ շոգի պատճառով. Bloomberg

Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթը, որը պետք է անցկացվեր Վաշինգտոնում հուլիսի 4-ի առավոտյան, չեղարկվել է տարածաշրջանում հաստատված ծայրահեղ շոգ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝...

Արտակարգ դեպք․ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել  Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը

Արտակարգ դեպք․ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղ ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու՝ դանակահարված վիճակում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Սահմանադրական Դատարանը հրապարակում է որոշումը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Սահմանադրական Դատարանը հրապարակում է որոշումը

https://www.youtube.com/watch?v=vMpa860sFd4   ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից...