Մի՛ դրդեք մեզ՝ ի գործ դնելու աստվածային իշխանությունը, կա՛նգ առեք և ապաշխարեցե՛ք․ Ասողիկ աբեղա Կարապետյան

3 Հուլիսի, 2025

Վերստին զգաստության կոչ․

Սրտի անկեղծ ցավով ենք արձանագրում, որ Հայրենի իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ ձայնակցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գիտակցորեն շարունակում են ընդդեմ Սբ Եկեղեցու եւ նրա աստվածարյալ Նվիրապետության իրենց անպատկառ եւ անպարկեշտ ընթացքը՝ գայթակղեցնելով եւ չարության թթխմոր առաջ բերելով հավատավոր ազգի ծոցում եւ այդպես, արդեն, հերձվածողության դուռ բացելով:

Քանի՜ անգամ Սբ Եկեղեցին, անհատաբար եւ ժողովաբար, զգաստության կոչ է արել իշխանություններին, որոնց ներկայացուցիչները հանդիսանում են Հայոց Եկեղեցու մկրտյալ անդամներ եւ (իրենց իսկ պնդումների համաձայն) հավատարիմ հետեւորդներ, որպեսզի նրանք չչարաշահեն իրենց պաշտոնական հանգամանքը՝ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, կանգ առնեն, դադարեցնեն իրենց հարձակումները եւ ապաշխարեն: Որպես հայ քրիստոնյաներ ապաշխարեն:

Սակայն, ի ցավ սրտի, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի փոխվում. մնում են նույն անզգամ չարության մեջ, ավելին՝ շարունակում են իրենց ոչ քիստոնեավայել եւ ապօրինի ընթացքը:

Որպես ձեռնադրյալ եւ օծյալ հոգեւորական՝ Ամենակալ Տիրոջից տրված հոգեւոր իշխանությամբ եւ զորությամբ, ամենայն սիրով, նորեն զգաստության եւ ապաշխարության կոչ եմ անում իշխանության որոշ ներկայացուցիչներին:

Այլեւ հարկ եմ համարում նրանց տեղեկացնել, որ, հակառակ պարագային, հարկադրված ենք լինելու խորհելու անվանական բանադրանքի մասին, քանի որ նրանք, այլեւս, հատում են հավատքի եւ հոգեւոր կյանքի բոլո՛ր սահմանները:

Սբ Ներսես Դ. Շնորհալի եւ Տ. Տ. Ներսես Ե. Աշտարակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսների սահմանած կանոններն արտոնում են՝ որեւէ քահանա կամ եպիսկոպոս իրավունք ունի բանադրելու Սբ Եկեղեցու մոլորյալ ու հանցապարտ անդամներին՝ հոգեւոր-բարոյական «զանազան հանցանքների կամ պատվիրազանցության համար»:

Հայրապետահաստատ կանոնները սահմանում են. «Եթե քահանան մեկին բանադրում է զանազան հանցանքների կամ պատվիրազանցության համար, ուրիշ քահանա տգիտաբար այդ բանադրյալին չպիտի թույլ տա իր եկեղեցին մտնելու, բոլոր քահանաները պիտի մերժեն նրան, մինչեւ որ չզղջա մեղավորը եւ թողություն խնդրելով բանադրանքը վերացնել տա» (Սբ Ներսես Շնորհալի, Կանոն 36), «Եթե մի քահանա մի որեւէ հանցանքի համար բանադրում է ժողովրդականին, ուրիշ քահանա իրավունք չունի բանադրանքը վերցնելու, վերցնողը ինքը կբանադրվի» (Տ. Տ. Ներսես Ե. Աշտարակեցի, Կանոն 77):

Կա՛նգ առեք, տիկնայք եւ պարոնայք պաշտոնյաներ, խնդրանքս է ձեզ, ի սեր Աստծո վե՛րջ տվեք այս հրեշավոր ընթացքին, որի մեջ սեր եւ լույս իսպառ չկա, քանզի միմիայն թշնամու վարմունք է:

Սոսկալի է եկեղեցական բանադրանքը՝ իր ծանրագույն հետեւանքներով այս կյանքում եւ հանդերձյալում: Արդ, մի՛ դրդեք մեզ ի գործ դնելու աստվածային իշխանությունը. կա՛նգ առեք և ապաշխարեցե՛ք:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան

Նմանատիպ նյութեր

Գուտերեշը զգուշացրել է` ԱԲ-ն արագ է զարգանում. այն պետք է կառավարվի

Գուտերեշը զգուշացրել է` ԱԲ-ն արագ է զարգանում. այն պետք է կառավարվի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից՝ ընդգծելով գլոբալ առումով համաձայնեցված կանոնների անհրաժեշտությունը՝ նվազեցնելու դրանից բխող հնարավոր ռիսկերը՝...

Սա միջազգային սկանդալ է, Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին․ Իվետա Տոնոյան

  «Իրավապահների գործողությունների հետևանքով «Մուլտի գրուպ»-ի կազմ մտնող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններում աշխատանքը պարալիզացված է, մի քանի հազար աշխատակիցներ մնացել են դրսում։ Բացի այն, որ այդ  ընկերությունների աշխատանքն է...

Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ

Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ

Ուկրաինային հրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն։ Այս շաբաթ մենք դրա մասին կքննարկենք Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Եվ մենք քրտնաջան աշխատում ենք առաջիկա օրերին պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ...

Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան

Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան

https://youtu.be/1oEt1Gkktek   «Այսօր Հայաստանի Հանրապետությունում կատաղի ճնշումների են ենթարկվում ընդդիմադիրները, և ամենակատաղի ճնշումն ուղղված է դեպի Գագիկ Ծառուկյանը։ Հարց տանք մեզ՝ ինչի՞ համար, ինչի՞ համար է սա արվում։ Մենք կարող ենք երկար տարբեր բաներ խոսել,...

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: Թե ինչ վարույթների մասին է խոսքը՝ Քննչական կոմիտեն չի մանրամասնում:...