«Մեծերի կռիվ»․ 49-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել 52-ամյա տղամարդուն ու փախել

18 Օգոստոսի, 2025

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ:

Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Տանձուտի բնակիչ 52-ամյա տղամարդուն ու փախել։

Տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս։

Ոստիկանությունը հայտնում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին փախուստի դիմած տղամարդը մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Նմանատիպ նյութեր

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է։ Տեղեկությունը Armenia Sputnik-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը`...

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը` հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակմшն է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակմшն է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակման է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, հայտնել է իշխող «Սերբական առաջադիմական կուսակցությունը»։ «Բողոքական քաղաքական դիրքորոշում ունեցող երիտասարդների մի խումբ հրել է Անգելինա Վուչիչին,...

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումն ու ներողություն խնդրել․ ԿԸՀ

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումն ու ներողություն խնդրել․ ԿԸՀ

Թիվ 26/07 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից սոցիալական ցանցում հրապարակված գրառման առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ վերջինս ներողություն է խնդրել և հեռացրել գրառումը։ «Հիշեցնում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների...