Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Telegram-ի իր ալիքում հաղորդագրություն է հրապարակել.
«Ապրիլի 24-ն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին», — ասված է հայտարարության մեջ։