«Եվրոպայի առաջնության այս մրցումները ինձ համար ստացված մրցումներ էին, որովհետև հաղթել եմ։ Հիմա հանգստանում ենք, հետո վերսկսում ենք մարզումները, կպատրաստվենք արդեն աշխարհի առաջնությանը։ Աշխարհի առաջնությանը արդեն արդյունքներս կբարելավեմ ու ավելի բարձր կիլոգրամներ կբարձրացնեմ, որովհետև այս կիլոգրամներով աշխարհի առաջնությանը չես կարող պայքարել մեդալի կամ հաղթանակի համար: Դարձա Եվրոպայի եռակի չեմպիոն: Շատ ուրախալի փաստ է թե ինձ համար, թե ֆեդերացիայի համար, թե ընդհանուր հայ ազգի համար»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը:
Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։...
Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը ոստիկանները երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողություններ։ Polsat News-ի...
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...