«Այս իշխանությունները կուզեն փորձել Հայաստանի մեր հայրենակիցներին ցույց տալ, որ արցախցու կռիվը ոչ թե հայրենիքի կռիվ է, այլ փորի, ինչպես իրենք են սիրում ասել»,- լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Իսկ գլխավոր պահանջը կարմիր գծով գնում է՝ այս իշխանությունները պարտավոր են արժանապատիվ կեցության հնարավորություն ապահովել մեր 160 հազար հայրենակիցներին, մինչև իրենք կզբաղվեն մեր հավաքական վերադարձով։
Եթե պատասխանը դրական է շատ լավ, եթե ոչ՝ ուրեմն դրանից բխող քայլեր կլինեն։
Մեկուկես տարի է ասում ենք՝ մեր կռիվը փորի կռիվ չէ, փորի կռիվն իրենցն է եղել, շարունակում են կեղեքել, զավթել, լափել։ Մեր կռիվը մեր հայրենիք վերադառնալու մասին է»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: