Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար․ Նարեկ Կարապետյան

17 Նոյեմբերի, 2025

Շատերը ասում են, որ հայ գործարարները միայն գումար աշխատելու մասին են, բայց հայ գործարարները, շատ հայ ձեռներեցներ նաև ունեն գաղափարական մեծ հենք, որի արդյունքում նրանք պատրաստ են բոլոր ճնշումների, պատրաստ են ֆինանսական կորուստների, միայն իրենց գաղափարների հետևից գնալու համար: Այս մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Այն ամենը, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, դա հետևանք է Սամվել Կարապետյանի այն հայտարարության, որ նա պաշտպանում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցին և այն հետևանքները բիզնեսի հետ կապված, որ մենք տեսնում ենք, որ մենք կրում ենք, մենք պատրաստ ենք կրելու այդ հետևանքները մեր համոզմունքների համար։ Մենք պատրաստ ենք, մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ–Քեյնին, որ այս օրերին Հայաստանում է եւ երեկ մասնակցել է Աղոթքի նախաճաշի մեկնարկային միջոցառմանը: Նա, ինչպես եւ սպասվում էր, չի դատապարտել ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու եւ վեհափառի...

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...