«Մեր ձևով» շարժումը դառնալու է նոր քաղաքական ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր․ Սամվել Կարապետյան

29 Օգոստոսի, 2025

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսի ժամանակ ընթերցվեց Սամվել Կարապետյանի ուղերձը։

«Սիրելի հայրենակիցներ, շուտով հանրությանը կներկայացնենք մեր ձևով շարժումը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար, ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները, վերականգնել Հայաստանի վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը, զարգացնելով կրթական համակարգը, պահպանել ու պաշտպանել մեր սուրբ եկեղեցին։

«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը, ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են, մենք շարունակելու ենք մեր ձևով»,- ասված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այն օրերին, երբ Երևանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը, և միջազգային բարձրագույն ամբիոններից հնչում ու հնչելու են բնապահպանական գեղեցիկ ճառեր, Հայաստանի հարավային դարպասում՝ Շիկահողի...

ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում․ «Հրապարակ»

ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում սպասվող ղեկավարի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի վերջերին, բայց իշխանության թեկնածուն, նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի տղան՝ Հովհաննես Հակոբյանն արդեն քարոզարշավ է իրականացնում։ Նա...

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել. «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, թե ով պետք է զբաղեցնի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Հայոցյանի հեռանալուց հետո։ Մեր աղբյուրների...

Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնանկ է արվել պետական արարողակարգի ծառայության պետը: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Իհարկե, դժվար թե այդ որոշումը կապ ունենա այն ակնհայտ բացթողման հետ, որ այս օրերին Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի...

Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»

Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ...