«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը․ Սամվել Կարապետյան

13 Օգոստոսի, 2025

Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ուշադրության արժանի երկու իրադարձություն է սպասվում առաջիկա օրերին։ Առաջինը. վաղը տեղի է ունենալու իմ ապօրինի կալանքի վերաբերյալ դատական նիստը։ Սա միայն իմ խնդիրը չէ. այս նիստում ընդունվելիք որոշմամբ կհասկանանք՝ գոյություն ունի՞ արդյոք արդարադատություն Հայաստանում։ Դատավորները պատրա՞ստ են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը, թե՞ փոքրիկ խմբակին դուր գալու համար չեն խորշի հեղինակազրկումից: Շատերը կասեն, թե պատասխանն արդեն պարզ է, բայց սպասենք՝ հասկանանք։

Երկրորդ. շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են՝

• զարգացնել տնտեսությունը,

• ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար,

• ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները,

• վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը,

• ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը,

• երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը,

• պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին։

«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով»,- նշված է հայտարարության մեջ»:

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...