Գյումրիում փոփոխությունները կբերեն համապետական փոփոխությունների, Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով։ Այս մասին երեկ՝ մարտի 16-ին, Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական մեծ հավաքի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը։
«Մեր թասիբն ու արժանապատվությունը պետք է հենց այդտեղ ցույց տանք, պետք է մերժենք Թուրքիայի առաջ դռները բացող և ադրբեջանական օրակարգով շարժվող այս իշխանությանը և սկիզբ դնենք նոր կյանքի, կյանք, որտեղ չի լինելու թշնամանք, ատելություն, պառակտում, որտեղ գլխավոր հարցերում կլինենք միասնական, որտեղ անվտանգությունն ու խաղաղությունը կլինեն իրական, այլ ոչ թե կեղծ»,-նշել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։