«Մենք ենք եղել ԱԺ դահլիճում, որտեղ Փաշինյանը սպառնում էր Վարդան Ղուկասյանին ու նրա դեմ տեղի ունեցավ այդ հարձակումը». Գեղամ Մանուկյան

17 Դեկտեմբերի, 2025

Ինչպես հայտնել ենք, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստին ներկա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը երաշխավորություն են ներկայացրել դատարանին՝ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր  Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստ ժամանակ իր խոքում ասաց. «Մենք ներկայացնում ենք մի ազգային ժողով, որի աչքի առաջ արդեն տևական ժամանակ տեղի են ունենում հանցագործություններ։ Մենք ենք եղել ԱԺ դահլիճում, որտեղ Նիկոլ Փաշինյանն սպառնում էր Վարդան Ղուկասյանին ու նրա դեմ տեղի ունեցավ այդ հարձակումը: Որպես պատգամավոր տեսակցել եմ Հայաստանի տարբեր ժամանակավոր մեկուսարաններում գտնվող խեղճ ու կրակ գյումրեցիներին․ աղբի մեքենայի վարորդ, հավաքարար, հոգեկան խնդիր ունեցող․․․ տասնյակներով բռնել են լոկ մի բանի համար, որ ասեն՝ Վարդան Ղուկասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն է ներկայացրել՝ երկարաձգելու կալանքի ժամկետը։ Դատախազի խոսքով՝ հաշվի առնելով զբաղեցրած բարձր պաշտոնն ու ունեցած հեղինակությունը, կարող է անօրինական ազդեցություն ունենալ վկաների վրա։

Պաշտպանական կողմն էլ միջնորդություններ է ներկայացրել Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...