Մեկ շաբաթում հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ

19 Հունվարի, 2026

Հունվարի 12-19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5217 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 194 ավտոմեքենա։

ՆԳՆ ոստիկանությունից, մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 228, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 739, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 26, վարելու ընթացքում ծխելու՝ 582, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 353, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 133 և 1961 այլ իրավախախտում։ 149 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 265-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 69-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 8 բեռնատար, 97-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 197-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 69 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11675 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 220 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 214 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 356, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 15 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 94, չամրակապված վարելու՝ 2971, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 154, վարելու ընթացքում ծխելու՝ 375, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 478, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 36, արագության գերազանցման՝ 1214 և 3531 այլ իրավախախտում։ 321 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 929-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 786-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 23 բեռնատար, 111-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 637-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 22 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 51 անձ։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...