Մեղրում կառուցվող թունելից Իրանի երկու շինարար մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

21 Դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մեղրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ, քերծված վերքեր» ախտորոշմամբ «Մեղրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են «Արյան Թունել» ՓԲԸ-ում, վայր ընկնելու հետևանքով։

«Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 23-ամյա Սարմաստ Յադոլանը և 26-ամյա Կարամի Մասուդը։

Մեղրիի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ վերջիններս նշված մարմնական վնասվածքները ստացել են «Թունել Սաադ Արիանա» ՓԲԸ Հայաստանյան մասնաճյուղի կողմից Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շրջանակներում Մեղրի քաղաքում կառուցվող թունելում ամրաշինական աշխատանքներ կատարելիս՝ «HYUNDAI» մակնիշի էքսկավատորի բեռնիչը պոկվելու և դրան ամրացված մետաղական զամբյուղի հետ մոտ 2,5 մ․ բարձրությունից ընկնելու հետևանքով։Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն պնդումը, թե...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...