Մենք այսօր քայլելու ենք Ծիծեռնակաբերդ, ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած ՀՀ իշխանություններին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Ինչո՞ւ է էսպես թիրախավորվում երթը, դա հիշատակի, պահանջատիրության միջոցառում է։ Կարո՞ղ է խոչընդոտում է պայմանավորվածությանը, ըստ որի՝ Սահմանադրության նախաբանից պիտի հեռացվի Անկախության հռչակագիրը․․․․ Բնականաբար, պիտի թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղերձ հղող միջոցառում է»,- նշեց նա։
Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին, Հանրապետության հրապարակից:
Մանրամասն՝ տեսանյութում: