Մարզպետ նշանակվելուց հետո տուն ու մեքենա է գնել. «Հրապարակ»

18 Օգոստոսի, 2026

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո բարելավել է իր սոցիալական վիճակը: Դա երեւում է Կոռուպցիայի կանխարգելման կոմիտեին ներկայացված եկամուտների հայտարարագրից: Նա 2022-ին Երեւանում բնակարան է ձեռք բերել։ Ղալումյանն ուներ եւս 3 անշարժ գույք՝ հողամաս, բնակարան եւ արտադրական նշանակության շինություն։ Մարզպետ նշանակվելուց հետո՝ 2021-ի հոկտեմբերին, Ղալումյանը նաեւ մեքենա է գնել։ Նա Հայէկոնոմբանկում ունի բաժնեմասեր։

Բանկային հաշիվներին ունեցել է 3 հազար 135 դոլար եւ 13 մլն 932 հազար 695 դրամ, իսկ կանխիկ՝ 1 մլն դրամ եւ 5 հազար դոլար։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 28 մլն 566 հազար 421 դրամ, որից 19 մլն 445 հազար 784 դրամը ստացել է որպես աշխատավարձ, 7 մլն 560 հազար դրամը՝ որպես տարածքի վարձակալության գումար, 1 մլն 535 հազար 887 դրամը՝ եկամտահարկի վերադարձ, իսկ 24 հազար 750 դրամն արժեթղթերից ստացված եկամուտն է։ Նրա հիպոթեքային վարկի մնացորդը կազմել է 14 մլն 342 հազար 838 դրամ։ Ունեցել է նաեւ 37 հազար 798 դոլար այլ պարտք;

Մարզպետի կինը՝ Հռիփսիմե Մելքումյանը, Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրենի տեղակալն է։ Նա իշխանափոխությունից հետո Տավուշի մարզում հողամաս է գնել։ 2023-ին գնել է Toyota մակնիշի ավտոմեքենա` 2022թ. արտադրության։ Ունեցել է 5.5 մլն դրամ կանխիկ գումար։ Փոխտնօրենի պաշտոնում ստացել է 1 մլն 337 հազար 199 դրամ աշխատավարձ։

Ամբողջական հոդվածը` «Հրապարակ օրաթերթ»-ում։

Նմանատիպ նյութեր

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները` նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթից եւ կալանավորումից հետո, ապօրինաբար առգրավվեցին: Առյուծներից մեկը տեղափոխողների անփութության, թե միտումնավոր վարքի պատճառով սատկեց:...

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Երկրում բարեկիրթ ու միմյանց հանդեպ հարգալից մթնոլորտ ձեւավորելու առաջին շանսը բաց թողնվեց 2018 թվականի ամռանը` երբ իշխանությունն արդեն անցել էր Նիկոլ Փաշինյանին ու իր երիտասարդ թիմին եւ նրանք կարող էին ամեն ջանք գործադրել, որ ապրիլին փողոց դուրս եկած եւ...

Թաղապետն ու ստվերային թաղապետը․ «Հրապարակ»

Թաղապետն ու ստվերային թաղապետը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանից մեզ պատմեցին, որ այստեղ ուղղակի շունը տիրոջը չի ճանաչում․ թաղապետից բացի՝ նաեւ ստվերային թաղապետ կա, որի մերձավորները հաստատվել են թաղապետարանում։ Գործող թաղապետը, հիշեցնենք, Սուրեն Վարոսյանն է, որն այդ պաշտոնում...

Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է․ այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը

Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է․ այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը

«Նրանք փորձեցին կանգնեցնել Ձեզ, սակայն տապալվեցին: Այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը` մարդ, որը միավորեց հարյուր հազարավոր մեր հայրենակիցների: Շնորհավորում ենք, պարոն Կարապետյան»: Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է: Գրված է «Ուժեղ Հայաստան»...