Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Մարզային թերթի ֆինանսական աջակցությունը դադարեցրին, որ թուրքական լրատվամիջոցներին ֆինանսավորեն
Նիկլոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կառավարությունը դադարեցրեց մարզային մամուլին պետական ֆիանսական աջակցությունը, որը, կախված մարզային թերթերի տպաքանակից, յուրաքանչյուրին մաս-մաս տրամադրվում էր 500 հազար դրամից մինչ մեկ միլիոն դրամի սահմաններում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը սակայն պետբյուջեից գումար է հատկացրել թուրքական լրատվամիջոցների այցի համար, որպեսզի դրանք գան Հայաստան ու Երևանը պատմական թուրքական քաղաք ներկայացնեն։ Հայաստան-Թուրքիա կարգավորման նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար ծախսվել է 7 550 280 դրամ, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ մանրամասնելով, որ գումարը ծախսվել է տեղափոխման, կեցության և սննդի վրա»։