Մալաթիա-Սեբաստիայի դպրոցներից մեկում 11-ամյա աղջիկը ծեծի է ենթարկվել․ նա տեղափոխվել է հիվանդանոց

18 Մարտի, 2026

Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գործող դպրոցներից մեկից հարվածներ ստանալու հետևանքով ծնողի ուղեկցությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Հ․ Ե․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ Երևանի բնակիչ 38-ամյա Մ․ Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում դպրոցում երեխան բանավոր տարաձայնություն է ունեցել իր դասընկերուհի՝ Դ․ Դ․-ի հետ, և վերջինս ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր երեխայի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով վերջինիս փորի և ծնկային հատվածներին առկա են կապտուկներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

Ստեղծվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի...

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. Պուտին

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. Պուտին

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ։ Այս  մասին հայտարարել է նախագահ Պուտինը Բիշքեկում Մոդիի հետ հանդիպման ժամանակ։ Հնդկաստանի վարչապետը զրույցի ընթացքում մասնավորապես անդրադարձել է Ուկրաինայի թեմային։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է...

Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք․ Զատուլին՝ Քոչարյանին

Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք․ Զատուլին՝ Քոչարյանին

Պետդումայի պատգամավոր և միջազգային Լազարևյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ Ռոբերտ Սեդրակովիչ։ Շնորհավոր ծնունդդ։ Երեսուն տարուց...

3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել

3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի...

Ինչպե՞ս փորձել խանգարել Ադրբեջանի պատվերների կատարմանը և չկալանավորվել․ «Կարճ ասած»

5-րդ օրն է, ինչ ապօրինի, պատվիրված կալանքի տակ է Արցախի Հանրապետության առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեղադրանքը․․․ Իսկ իմաստ կա՞ նշելու, թե ինչ հիմքով․․․ Վստահ եմ՝ որևէ բանական մարդ չկա, ով հավատում է, թե...