Լռություն՝ Սահմանադրության հաշվին. Հայր Ռուբեն

29 Ապրիլի, 2026

Ավելի նողկալին այն է, որ պետական պաշտոնյան, սահմանադրական պարտականությունը պատվիրակում է «այդ մշակութային և պատմական ժառանգությունը կրողներին», ասել է թե՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ մոռանալով, որ արդեն մեկ տարի է ամոթալի հալածանք է սկսել Մայր Աթոռի և նրա գահակալի դեմ՝ մեկնարկը տալով հենց Շվեցարիայում Հայ Եկեղեցու շահերը պաշտպանելու իրադարձությունից։ Այս մասին հայտարարել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Լռություն՝ Սահմանադրության հաշվին. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հոդված 19. 2. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։

Այսպես՝

Պետության առաքելությունը չի կարող պայմանական լինել։ Այն չի սկսվում ու ավարտվում քաղաքական նպատակահարմարությամբ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ ասում է․
պետությունը պարտավոր է նպաստել այլ պետություններում հայոց լեզվի, մշակույթի և պատմական ժառանգության պահպանմանը։

Սա ցանկություն չէ, սա պարտավորություն է։

Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, թե «հարևանների հետ հարաբերությունների կարգավորման փուլում նման հարցերը օրակարգ բերելն ճիշտ չէ», նա փաստացի ասում է՝
պետությունը պատրաստ է ժամանակավորապես հրաժարվել իր սահմանադրական պարտականությունից։

Բայց հարց է առաջանում․
ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը։
Եթե այսօր կարելի է «հանել օրակարգից» մշակութային ժառանգության պաշտպանությունը, ապա վաղը նույն տրամաբանությամբ կարելի է «հանել» ցանկացած այլ իրավունք կամ պարտավորություն՝ արդարացնելով քաղաքական իրավիճակով։
Սա վտանգավոր նախադեպ է։
— Սահմանադրությունը չի նախատեսում «բացառություններ» քաղաքական հարմարությունից ելնելով։
— Պետությունը չի կարող հրաժարվել իր պարտականությունից՝ առանց խախտելու իր իսկ հիմնարար օրենքը
— Իշխանությունը, որը դա անում է, պետք է բացատրի՝ արդյոք ինքն իրեն վեր է դասում Սահմանադրությունից։
Եթե մենք լռում ենք, երբ խախտվում է Սահմանադրությունը, ապա վաղը չենք կարող պահանջել, որ այն պաշտպանվի։

Հ․ Գ․ Իսկ ավելի նողկալին այն է, որ պետական պաշտոնյան, սահմանադրական պարտականությունը պատվիրակում է «այդ մշակութային և պատմական ժառանգությունը կրողներին», ասել է թե՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ մոռանալով, որ արդեն մեկ տարի է ամոթալի հալածանք է սկսել Մայր Աթոռի և նրա գահակալի դեմ՝ մեկնարկը տալով հենց Շվեցարիայում Հայ Եկեղեցու շահերը պաշտպանելու իրադարձությունից»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Պետք է գնալ հանդարտ, լայնահուն աշխատանքի և մանրակրկիտ, ոսկերչական հաշվարկի ճանապարհով. քաղաքագետ

Պետք է գնալ հանդարտ, լայնահուն աշխատանքի և մանրակրկիտ, ոսկերչական հաշվարկի ճանապարհով. քաղաքագետ

«Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանը քննելու է ընտրության արդյունքի վերաբերյալ բողոքները: Բոլոր ուժերի բողոքները քննելու է այսպես ասած միանգամից: Շատ տարածված է գնահատականը, որ ՍԴ չի փոխի ոչինչ եւ միամտություն է ակնկալել, թե Սահմանադրական դատարանը կվերանայի...

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից...

Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ

Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն...

Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը

Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը

Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը՝ ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, հաղորդում է Tasnim գործակալությունը: Իրանի բանակցային պատվիրակության անդամը հայտարարել է, որ երկխոսությունը չի վերսկսվի, քանի դեռ Լիբանանում...

Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը

Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը

Այսօր՝ հունիսի 21-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Աբովյան խոշորացված համայնքի Գեղաշեն բնակավայրի բազմաթիվ բնակիչներ հավաքվել էին գյուղի վերջնամասում՝ բարձրաձայնելու իրենց բողոքն ու ընդվզումը։ Խնդրի կիզակետում խորհրդային տարիներին գործած ավազի հանքի...