Լոնդոնը մտադիր է «փակել բրիտանական ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը

26 Մարտի, 2026

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Միացյալ Թագավորության զինվորականներին թույլ է տվել կալանել Լոնդոնի պատժամիջոցների ներքո գտնվող և բրիտանական ջրերում տարանցմամբ նավարկող այն նավերը, որոնք կապված են Ռուսաստանի հետ։

Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետը համաձայնել է, որ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը և իրավապահ մարմինների աշխատակիցներն այժմ կարողանան կալանել այն նավերը, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ և տարանցմամբ ընթանում են բրիտանական ջրերով», — նշվում է հայտարարության մեջ։

Լոնդոնը մտադիր է «փակել բրիտանական ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը, պատժամիջոցների տակ գտնվող նավերի համար», ինչը պետք է օպերատորներին ստիպի վերաուղղորդել այդ նավերը պակաս շահավետ երթուղիներով կամ ենթարկվել նավերի հնարավոր կալանման ռիսկին։

Գրասենյակի հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացնելուց առաջ իրավապահները, զինվորականները և էներգետիկ շուկայի մասնագետները յուրաքանչյուր նման նավ կդիտարկեն առանձին, իսկ կալանման դեպքում նավի սեփականատերերին, օպերատորին և անձնակազմին կսպառնա քրեական հետապնդում՝ պատժամիջոցների մասին բրիտանական օրենքը խախտելու համար։

Գրասենյակում նշել են, որ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» 544 նավ։

Նմանատիպ նյութեր

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը կընդգրկվեն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին...

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 12-օրյա պատերազմից հետո հակաօդային պաշտպանության համակարգերի արագ զարգացման և նոր ռազմական մշակումներ ներկայացնելու ծրագրերի մասին։ Այս մասին Թեհրանում՝ կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվան...

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ըլեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։...

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան...

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննարկվում է, թե ով կլինի կամ ով պետք է լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Անկեղծ ասած, անիմաստ քննարկումներ են, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը Հայաստանում քաղաքական առաջին դեմքի...