Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»

3 Հուլիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում` ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից:

Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Ինքն էլ է հասկացել, որ ո՛չ Վահագն Ալեքսանյան կարող է լինել, ո՛չ Արթուր Հովհաննիսյան կամ Ռուբինյան, եւ խնդրել է իրեն թողնել գործադիրում թեկուզ ոչ բարձր պաշտոնի։ Բայց ՔՊ-ում խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի, որը, կարծում են՝ ավելի բարձր ստատուս ունի, քան ԱԺ փոխնախագահը:

Հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի որքան էլ նա Փաշինյանի ֆինանսներն է տնօրինել եւ նրա աչքն ու ականջն է ՔՊ-ում, սակայն չի ձգում խմբակցության ղեկավարի կարգավիճակին ո՛չ քաղաքական միտք ունի, ո՛չ շշպռելու հմտություն։

Ենթադրում են, որ Փաշինյանը որոշել է կամակատար դնել, որ անձամբ ղեկավարի ֆրակցիան։

Նմանատիպ նյութեր

Պայթյունի ահազանգ Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում․ վիրավոր կա

Պայթյունի ահազանգ Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում․ վիրավոր կա

Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական...

Ամեն ինչ փակել է Ռուսաստանը, մեր վիճակն ավելի է վատանալու․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրել

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրել

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրել, ըստ որի՝ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ...

Բրյուսելը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն օգտագործում է Մոսկվային հակադրվելու համար․ Սիլաև

Բրյուսելը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն օգտագործում է Մոսկվային հակադրվելու համար․ Սիլաև

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ ժամանել էր Երևան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։ Քննարկվել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև...

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am»

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am»

«News.5tv.am»-ի փոխանցմամբ՝  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատարանում հաղթել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Անի Խատարյանին և նրա կուսակից Հայկ Սահակյանին, ովքեր յութուբյան հաղորդման ժամանակ 2025 թվականի հունիսին Բագրատ Սրբազանի...