Կոռուպցիան՝ փաստերով «ծամած դրեցի բերանները», բայց ծածկադմփոց արվեց. Արթուր Չախոյան

Ապր 10, 2025

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Անհերքելի փաստերով հանրությանը ապացուցելու նպատակով, որ Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա է գործում, միտումնավոր չէի հրապարակել անցած տարվա տեսանյութը և սպասում էի, թե երբ Երևանի քաղաքապետարանը կվճարի այդ կոռուպցիոն աշխատանքների համար։ Դրանից հետո կոռուպցիոն դեպքի մասին հայտնել էի Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին՝ տրամադրելով բոլոր տեսանյութերը, որոնցում ակնհայտ և անհերքելիորեն երևում է, որ առանց բիտում ասֆալտ են փռել, որի դիմաց քաղաքապետարանը վճարել է։

Ասեմ ավելին՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները պնդում էին, որ տեսանյութը դեռ բավական չէ պատշաճ ընթացք տալու համար, և անհրաժեշտ է ասֆալտից նմուշներ վերցնել և լաբորատոր փորձարկման միջոցով պարզել՝ արդյոք բիտում կա, թե ոչ։ Այդ առիթով «պայմանավորվածություն» էր ձեռք բերվել՝ իրենց առաջարկով իմ նշած լաբորատորիայով կատարել փորձարկումը։ Շինբարեկարգման աշխատակցին «պայմանավորվածության» շրջանակում ցույց էի տվել, թե որ հատվածից պետք է ասֆալտի նմուշ վերցվի, և իմ առաջարկած «Դեպարտամենտի» լաբորատորիային իրենք համաձայնվել էին, բայց հետո ասացին՝ չի լինում։ Այնուհետև առաջարկեցի անել «Ճանշինի» լաբորատորիայով, և այդ պահից նրանք պարզապես անհետացան։

Ես ի սկզբանե գիտեի, որ այս կոռուպցիայի մասին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին տեղեկացնելուց հետո այն ծածկադմփոց են անելու։

Այդ իսկ պատճառով էլ նախապես էի պատրաստվել և նրանց տրամադրել անցած տարվա տեսանյութը, որպեսզի հետագայում անմեղ դեմքով չկարողանան կռուտիտ անել ու ասել, թե «տեղյակ չէինք եղել»:

Նիկոլ Փաշինյան, դուք և ձեր թիմակիցներն այլևս իրավունք չունեք հայտարարելու, թե համակարգային կոռուպցիա չկա, քանի որ կոռուպցիան՝ անհերքելի փաստերով, կարելի է ասել «ծամած դրեցի բերանները», պատշաճ ընթացք տալու փոխարեն՝ հերթական անգամ ծածկադմփոց արվեց։

Հո հիմա էլ անմեղ դեմքով չեք ասելու՝ տեղյակ չէիք եղել»։

Նմանատիպ նյութեր

Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն. Արա Պողոսյան

Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ հիշեք. Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն։ Տարբեր դերակատար մայրաքաղաքների միջև սկսվելու է մրցակցություն, թե որտեղ և ում հովանավորության ներքո պետք է լինի Արցախի...

Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Բաքվի, Անկարայի հետ կարգավորումը

Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Բաքվի, Անկարայի հետ կարգավորումը

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ ՀՀ ԱԳ...

Մայր Աթոռում նշվեց Սուրբ Հարության տոնը

Մայր Աթոռում նշվեց Սուրբ Հարության տոնը

Ապրիլի 20-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մայր Տաճարի զանգերի...

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ

Հարավային Կովկասում երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում. այս մասին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ուղերձում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնում է vaticannews.va կայքը: Ծանր թոքաբորբից ապաքինվող պոնտիֆիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի...

Մտահոգիչ են մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները. Գարեգին Բ

Մտահոգիչ են մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական պատգամը Սուրբ Հարության պատարագի ժամանակ․ Հանուն հոր և որդու, և Սուրբ Հոգու, ամեն։ «Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրհնյալ է Հարությունը Քրիոստոսի։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Քրիստոսի Սուրբ...