Կործանված ինքնաթիռի հայ ուղևորը չի հայտնվել ինքնաթիռում՝ թոռնուհու պատճառով

24 Հուլիսի, 2025

Telegram-ի «112» ալիքի տվյալներով՝ կինը դեռևս գրանցված է որպես ուղևոր, բայց իրականում նա չի նստել ինքնաթիռ։

«Թոռնուհիս հիվանդացավ, որոշեցի վերադառնալ։ Հիմա գնում եմ Թինդա։ Գնացքով։ «Թոռնուհիս փրկեց ինձ…», — լրագրողներին ասել է Մարինան։

Կինը լուրերից իմացել է, որ ինքնաթիռը, որով նա պետք է թռչեր՝ վթարի է ենթարկվել։ Ավալյանը խոստովանել է, որ շոկի մեջ էր՝ գիտակցելով, թե որքան մոտ էր իր մահը։

Հիշեցնենք, որ «Անգարա» ավիաընկերության Ан-24 ինքնաթիռը, որը կատարում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Թինդա թռիչքը՝ վթարի է ենթարկվել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 12:58-ին՝ Թինդայում վայրէջքի մոտենալիս, շրջանցիկ ճանապարհով անցնելուց հետո։ Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Թինդայից 15 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին։ Ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, և անձնակազմի 6 անդամ, ընդհանուր առմամբ՝ 49 մարդ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Հարուցվել է քրեական գործ՝ օդանավերի տեղաշարժի և շահագործման անվտանգության կանոնների խախտման հոդվածով։

Նմանատիպ նյութեր

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա, մասնավորապես,...

TRIPP-ը ստեղծում է պանթուրանական միջանցք՝ Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք․ Արթուր Խաչատրյան 

  Ինչ ասել ենք մեկ տարի առաջ, հիմա նույնպես կրկնում եմ՝ TRIPP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։...

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կրճատվել է գրեթե 5 անգամ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Երկիրը կարտոֆիլի վաճառքից ստացել է 4 միլիոն 879 հազար դոլարի եկամուտ, իսկ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 18 414 տոննա։ Նվազումը կազմել է...

Տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի

Տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից և որոշել են անվտանգության հարցերում հույսը դնել սեփական ուժերի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային,...

Հազարավոր սեուտացիներ դուրս են եկել հանրահավաքի՝ պահանջելով արձագանքել միգրացիոն ճգնաժամին

Հազարավոր սեուտացիներ դուրս են եկել հանրահավաքի՝ պահանջելով արձագանքել միգրացիոն ճգնաժամին

Իսպանիայի Սեուտա քաղաքի հազարավոր բնակիչներ միացել են ցույցին՝ իշխանություններից պահանջելով արձագանքել ծանր իրավիճակին, որը ստեղծվել է ինքնավար քաղաքում միգրանտների զանգվածային ներթափանցումից հետո։ Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ դրա...