Կոմկուսը հիշեցնող միջոցառման համար Համալիրի դահլիճի վարձակալությունը արժեցել է ավելի քան 40 միլիոն դրամ․ «Փաստինֆո»

24 Նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունով միջոցառման համար վճարվել է 40 միլիոն դրամից ավելի գումար։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։

«Բավականին շատ գումար է վճարվել։ Մարզահամերգային համալիրը փակ բաժնետիրական ընկերություն է, որը այլևս ֆինանսավորում չի ստանում պետությունից և ինքն է իրեն պահում։ Այստեղ ով էլ միջոցառում կազմակերպի՝ վճարում է, և բավականին նորմալ գումար։ 40 միլիոն դրամից ավելի գումար է վճարվել»,– նշել է Ղազարյանը։

«Փաստինֆո»-ի թղթակիցը նաև արձանագրել էր համալիրի հարակից տարածքի անմխիթար վիճակը․ մուտքի մոտի սալիկները ճոճվում էին։ Այս ֆոնին հարց բարձրացավ, թե ինչու համալիրի ստացած եկամուտները չեն ուղղվում տարածքի բարեկարգմանը։

Հարցին ի պատասխան մարզահամերգային համալիրի տնօրենը նշել է, որ սալիկների վնասված վիճակը պայմանավորված է այն տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքի հետևանքով, որը կիրառվում է ցուցահանդեսների և մեծածավալ միջոցառումների ժամանակ։

«Կարող են ճոճվել։ Պատկերացրեք՝ ինչքան ցուցահանդեսներ են արվում, մեծ մեքենաներ են գալիս կանգնում, և բնական է, որ սալիկներն այս ընթացքում մաշվում են։ Պարզապես հիմա դրանք փոխելու ժամանակը չէ, որովհետև համալիրում լուրջ աշխատանքներ են իրականացվում»,– ասել է նա՝ հավելելով, որ ներկայում վերանորոգվում են հակահրդեհային և օդափոխության համակարգերը։

Ըստ Ղազարյանի՝ հաջորդ տարվանից արդեն մեկնարկելու է տանիքի վերանորոգումը, և միայն այդ ծանր աշխատանքները ավարտելուց հետո կանցնեն արտաքին հատվածների բարեկարգմանը։

«Այս շենքում չկա որևէ բան, որը չի վերանորոգվում»,– եզրափակել է նա։

Նմանատիպ նյութեր

Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Հայկական գյուղմթերքի արգելքից հետո Հայաստանի արտադրող-արտահանողները հայտնվել են ծանր վիճակում։ Չնայած իշխանության՝ դիվերսիֆիկացիայի խոստումներին, արտահանման նոր ուղղություններ չեն ստեղծվել, իսկ ԵՄ-ից սպասելիքները չափազանցված էին՝ հայկական գյուղմթերքը ԵՄ չի հասնում։...

Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը

Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը

Հունիսի 29-ից հուլիսի 5-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 261, փլուզման, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 3-ական, պայթյունի, սելավի,...

Գուտերեշը զգուշացրել է` ԱԲ-ն արագ է զարգանում. այն պետք է կառավարվի

Գուտերեշը զգուշացրել է` ԱԲ-ն արագ է զարգանում. այն պետք է կառավարվի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից՝ ընդգծելով գլոբալ առումով համաձայնեցված կանոնների անհրաժեշտությունը՝ նվազեցնելու դրանից բխող հնարավոր ռիսկերը՝...

Սա միջազգային սկանդալ է, Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին․ Իվետա Տոնոյան

  «Իրավապահների գործողությունների հետևանքով «Մուլտի գրուպ»-ի կազմ մտնող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններում աշխատանքը պարալիզացված է, մի քանի հազար աշխատակիցներ մնացել են դրսում։ Բացի այն, որ այդ  ընկերությունների աշխատանքն է...

Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ

Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ

Ուկրաինային հրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն։ Այս շաբաթ մենք դրա մասին կքննարկենք Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Եվ մենք քրտնաջան աշխատում ենք առաջիկա օրերին պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ...