Կոչուբաևի՝ բացահայտ և աղաղակող ապօրինի ու անհիմն կալանավորումը փաստացի միջամտում է նրա կրթության սահմանադրական իրավունքին. Ղամբարյան

17 Հոկտեմբերի, 2025

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խոսքի համար ապօրինի հետապնդման ենթարկված և աննկարագրելի ամոթ առաջացնող հիմնավորմամբ կալանավորված Կոչուբաևը 2025 թ․ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 մասնագիտացված խորհրդում պետք է պաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը (https://rau.am/event/avtorefer)։
Կոչուբաևի՝ բացահայտ և աղաղակող ապօրինի ու անհիմն կալանավորումը փաստացի միջամտում է նրա կրթության սահմանադրական իրավունքին (ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդված) և ստեղծագործության ազատությանը (ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդված՝ «յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն»)։
Ընդ որում, գիտական ստեղծագործության ազատությունը, ըստ՝ հոդվածի կառուցվածքի, սահմանափակման ենթակա չէ։
Պետությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը (ՔԿՀ-ն որտեղ պահվում է հայցորդը) կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (063 մասնագիտացված խորհուրդը գործում է պետական ակտի հիման վրա) պարտավոր են ապահովել ապօրինի կալանավորված Կոչուբաևի կրթության սահմանադրական իրավունքը և գիտական ստեղծագործության ազատությունը։
Պաշտպանությանը մասնակցելու համար հայցորդը կամ պետք է ներկայացվի մասնագիտացված խորհրդի նիստին, կամ պաշտպանությունը պետք է կազմակերպվի կալանավորվածների պահման վայրում։
Ի դեպ, եղել են դեպքեր, երբ քննությունները կազմակերպվել են ՔԿՀ-ում։
Թերևս՝ սահմանադրական, օրենսդրական, բարոյական և դավանաբանական սահմաններից ձերբազատված քաղաքական և իրավական համակարգերում, որտեղ կալանքի կիրառումը դարձել է խոսքը զսպելու կայուն պրակտիկա, միամտություն է ակնկալել, որ իրավասու մարմինները կապահովեն քաղաքական հետապնդման ենթարկվող հետազոտողի կրթության իրավունքը և գիտական ստեղծագործության ազատությունը»։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են արկերի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում են, որ գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար...

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...