Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

5 Հուլիսի, 2026

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։

Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտումը և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը հետևանք է միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի բացակայության։

ՀՀ խորհրդարանական ընտրությունները ներկայացվում էին որպես աշխարհաքաղաքական ընտրության համար պայքար։ Մինդեռ հայ ընտրողների մեծամասնությունը մերժեց Հայաստանին պարտադրվող զիջումները, ժողովրդավարության դեմ իրականացված հանցագործությունները, խորացող բռնապետական ռեժիմը, քաղաքական ձերբակալություններն ու քաղաքական հետապնդումները, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումները։

Ուստի, ես կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանում իրականացնել «ժողովրդավարության» մոնիտորիգ, Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությունը և վերահաստատել նրա բնիկ բնակչության երաշխավորված վերադարձի իրավունքը։ Սա պարզապես բարոյական հրամայական չէ, այլ նաև իրավական պարտավորություն։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...