«Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ նրան ծեծի է ենթարկել ծնողներից մեկը

16 Մարտի, 2026

Այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։Դեպքի մասին Արաբկիր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

 

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ...

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Mezzo Production-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը եւ դրան հաջորդող համերգը չեն կայանա։ «Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, եւ անկեղծորեն...

Այնտեղ, որտեղ հայտնվել է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել.  Սերգեյ Լավրով

Այնտեղ, որտեղ հայտնվել է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հարևանությամբ գտնվող երկրները խոր ճգնաժամերի մեջ են հայտնվել դաշինքի՝ իրենց ներքին գործերին միջամտելուց հետո։ «Ամենուր, որտեղ ՆԱՏՕ-ն գործել է անդամ երկրներից դուրս, իրականացվել են ռազմական, բավական...

Արամ Վարդևանյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Արամ Վարդևանյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Արեգա Հովսեփյանը։ Ողջունելով...