Կիրանցում ցուցարարներին ջարդող քրեական ոստիկանության պետին Փաշինյանը պարգևատրել է. Հրապարակ

Ապր 19, 2025

«Հրապարակ»-ը գրում է․

Ապրիլի 16-ին՝ Ոստիկանության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը ՆԳՆ-ում մի խումբ ծառայողների պարգևներ էր հանձնել։ Պարգևատրվել է նաև Կոտայքի մարզի քրեական ոստիկանության պետ Արթուր Զաքարյանը: Նա ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի ազգականն է և համակարգում հայտնի է որպես կարկառուն նիկոլական։

Համակարգում խոսում են, որ վերջինս պարգևատրվել է իշխանություններին մատուցած անուրանալի ծառայությունների համար։ Զաքարյանն իր «հերոսություններով» աչքի է ընկել դեռ այն ժամանակներում երբ Լոռու մարզային վարչության պետն էր։ Նրա միջոցով ՔՊ-ն կարողացավ ոստիկանական զորքի ճնշումներով զավթել Ալավերդու համայնքապետի աթոռը։ Սակայն Փաշինյանը Զաքարյանին երախտապարտ է հատկապես անցած տարվա մայիսին Կիրանցում ցուցարարներին ջարդելու համար։

Տավուշը հանուն հայրենիքի շարժման օրերին Արթուր Զաքարյանը որպես նիկոլիզմին հավատարիմ գնդապետ գործուղվել էր Կիրանց՝ իրավիճակը վերահսկելու և իշխանությանն իր հավատարմությունը ցույց տալու համար։ Ինչ-որ պահից հենց Զաքարյանն էր կուրացիա անում Կիրանցի ճանապարհը պատգամավորների և լրագրողների առջև փակած ոստիկանության զորքի գործողությունները։ Զաքարյանն անմասն չի մնացել նաև հունիսյան դեպքերից։ Այդ օրերին, երբ Լոռին աղետի գոտի էր հայտարարված, նա իր ենթականերով Երևանում էր` ճնշում էր սրբազանի պայքարի մասնակիցներին։

 

Նմանատիպ նյութեր

Սա հիշեցում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ. Մետաքսե Հակոբյան

Սա հիշեցում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. « Երբ Արցախում էի… Ես գործընկերներ ու ընկերներ ունեի Հայաստանի տարբեր քաղաքներից՝ քաղաքական դաշտի գրեթե բոլոր հատվածներից։ Նրանք հաճախ էին գալիս Արցախ՝ ոչ միայն պաշտոնական գործերով, այլև մարդասիրական,...

Գյումրիում մանդատագողությունը կանխվեց․ Արսեն Բաբայան

Գյումրիում մանդատագողությունը կանխվեց․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է այսօր Գյումրիում ծավալված իրադարձություններին։ Ինչպես արդեն հաղորդել ենք՝ ԸԸՀ-ն չէր շտապում դադարեցնել «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները և նրա մանդատն, ըստ օրենքի, փոխանցել նույն դաշինքի հաջորդ համարին՝...

Ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Զախարովա

Ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կազմակերպված ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին վերագրեց արևմտյան ու բրյուսելյան «методичка»-ների կիրառումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նախօրեի...

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրող

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրող

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել հողատերերին պետբյուջեից փոխհատուցելու մասին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ՀՀ կառավարության...

Ահա այն ամենը ինչ թաքնված է «տուգանքի մատերիալ» բնորոշման տակ. Հրայր Կամենդատյան

Ահա այն ամենը ինչ թաքնված է «տուգանքի մատերիալ» բնորոշման տակ. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «էն որ հրապարակում ծղրտում էին ,որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ,հիշո՞ւմ եք, չէ՞: Հիմա մեր քաղաքացիներին ներկայացնում եմ 2025 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների մի շատ հետաքրքիր և ուսանելի աղյուսակ,որը վկայում...