Կիպրոսի նախագահի կինը կլքի կղզու բարեգործական կազմակերպություններից մեկի խորհրդի նախագահի պաշտոնը՝ ֆինասնական սկանդալի ֆոնին

12 Հունվարի, 2026

Կիպրոսի նախագահի կինը՝ Ֆիլիպ Կարսերան, որոշել է հրաժարվել կղզու բարեգործական կազմակերպություններից մեկի խորհրդի նախագահի պաշտոնից՝ պետության ղեկավարի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման ենթադրաբար անօրինական մեթոդների շուրջ սկանդալի ֆոնին։

«Վաղը տեղի կունենա Սոցիալական աջակցության անկախ գործակալության (AFKS) կառավարման կոմիտեի արտահերթ նիստը, որի ժամանակ ես կհայտնեմ այդ կոմիտեի կազմից դուրս գալու իմ որոշման մասին: Ոչ թե այն պատճառով, որ չեմ ցանկանում շարունակել օգնել երեխաներին, այլ որովհետև թույլ չեմ տա որևէ մեկին այսուհետ ևս արատավորել իմ բարոյականությունն ու ազնվությունը, ինչպես նաև ամուսնուս և ընտանիքիս բարոյական սկզբունքները՝ AFKS-ի գործունեության պատրվակով, որից կառավարման կոմիտեի և ոչ մի անդամ նույնիսկ չնչին անձնական օգուտ չի ստանում», — գրել է նա Facebook-ում:

Նախագահի կինն ընդգծել է, որ իր և իր ընտանիքի հանդեպ «առկա է նաև չարամիտ ու անհիմն մեղադրանքների հետագա տարածման և անդադար զանգվածային վերարտադրման ռիսկ, ինչն իրենից կներկայացնի զրպարտություն և մարդու իրավունքների խախտում»։ «Այն փաստը, որ ես Կիպրոսի Հանրապետության նախագահի կինն եմ, արդարացում կամ մեղմացուցիչ հանգամանք չէ այս անհիմն հարձակումների և մեղադրանքների համար»,— հավելել է Կարսերան։

Նմանատիպ նյութեր

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...