Կիմա տատիկին մեղադրանք են առաջադրել․ Ռուբեն Մելիքյան

Ապր 2, 2025

Գյումրեցի միայնակ ապրող 75-ամյա Կիմա տատիկին երեկ ուշ երեկոյան մեղադրանք են առաջադրել։ Ավելին, փաստաբաններին արգելել են գործի մասին խոսել։ Ռուբեն Մելիքյանն առարկել է այդ որոշման դեմ։

«Գիտեն, որ գործի մասին խոսենք, քարը քարին չի մնա։ Նյութերին չենք ծանոթացել,  բայց էն ինչ, որ իրենք նկարագրել են… Պետք է զգույշ խոսեմ, որ ինքս չհայտնվեմ մեղադրյալի կարգավիճակում։ Կիմա տատիկը հայտարարել է, որ մեղքը չի ընդունում։ Բայց այն, ինչ նկարագրված է, նույնն է, որ Սարիգը գնացել էր մի տատիկի տուն, ասում էր, փայտը վերջանա, կբերեք։ Հսկայածավալ օպերատիվ, հետախուզական քննաչական գործողություններ են կատարվել՝ փորձելու պարզել այն, ինչ մենք տեսանք տելեվիզրով, դրա նման մի բան»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ ընտրակաշառքը վերաբերում է ինչ-որ խոստման։

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել 75-ամյա տատիկի նկատմամբ վարչական հսկողություն նշանակել, որը չի պարունակում անազատության ոչ մի էլեմենտ, միայն արգելում է ինչ-որ մարդկանց հետ շփվել։

Կիմա տատիկի դատը տեղի կունենա այսօր ժամը 10:00-ին Թբիլիսյան 3/9 հասցեով։ Դատավորը Գիվի Հովհաննիսյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Դատավորը» այնքան վիրավորվեց «նախկին ՔՊ-ական» բնորոշումից, որ լրագրող Աննա Գորգինյանին դուրս հանեց դատարանի դահլիճից. Արթուր Սուքոյան

«Դատավորը» այնքան վիրավորվեց «նախկին ՔՊ-ական» բնորոշումից, որ լրագրող Աննա Գորգինյանին դուրս հանեց դատարանի դահլիճից. Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ նախագահող «դատավոր» Սարգիս Պետրոսյանը, նեղսրտել էր «Yerevan Today»-ի վերնագրից, որտեղ իրեն հիշատակել էին նրա նախկին ՔՊ-ական լինելը: Արդյունքում...

Լրագրողի գործունեությունը սահմանափակելը որևէ իրավիճակում դրական չի կարող գնահատվել․ Արամ Վարդևանյան 

Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում բացասական որակեց դատավորի կողմից լրագրողի գործունեության սահմանափակումը։ Հիշեցնենք՝ դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը նիստերի դահլիճից հեռացրել էր YerevanToday-ի...

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Այս մասին հայտնում են Հայաստանի Պն-ից:...

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մոտ 50 հազար արխիվային նյութ է հավաքագրվել․ Էդիտա Գզոյան 

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մոտ 50 հազար արխիվային նյութ է հավաքագրվել։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը՝  նշելով՝ 2024 թվականից թանգարան-ինստիտուտը արխիվային նյութերի...

Դատավոր Սարգիս Պետրոսյանը ծիծաղելի մեկնաբանությամբ Yerevan.Today-ի լրագրողին դուրս հանեց դահլիճից

Դատավոր, նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանը դատական նիստերի դահլիճից հեռացրեց Yerevan.Today-ի լրագրողին՝ այն բանի համար, որ կայքում գրված է, որ նա նախկին ՔՊ-ական է։ Ընդմիջումից հետո դատավորը դիմելով Yerevan.Today-ի լրագրողին, հարցրեց՝...