Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին

24 Փետրվարի, 2026

2026 թվականի փետրվարի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձանց հետ տեսակցության եկած փաստաբանին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում փաստաբանի պայուսակից՝ փաստաթղթերի տակից, հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ, սպիտակ, թափանցիկ ներարկիչ՝ առանց հետնամասի, երկկողմանի հալեցված վիճակում։

Ներարկիչի մեջ առկա է եղել 8.44 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, փոշենման զանգված:

Փաստաբանը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և թմրամիջոցի նմանվող զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ. Լավրով

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ. Լավրով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կարող է լինել միայն այն բանից հետո, երբ երկիրը ներկայացնի դիմում և պատրաստի «ճանապարհային քարտեզ», ցույց են տալիս նրա «ոչ այնքան բարձր վստահությունը» սեփական...

Իրականում Աստված չէ, որ հեռանում է մեզանից․ մենք ենք հեռանում Աստծուց. Տեր Հեթում

Իրականում Աստված չէ, որ հեռանում է մեզանից․ մենք ենք հեռանում Աստծուց. Տեր Հեթում

Մենք հաճախ ասում ենք՝ «Աստված նեղանում է մեզանից»։ Բայց արդյո՞ք Աստծո «նեղանալը» կարելի է հասկանալ այնպես, ինչպես մարդու նեղանալը, նշում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Տեր Հոր խոսքով՝ մարդը նեղանում է, երբ իրեն վիրավորում են,...

Ռոբերտ Քոչարյանին հետապնդում են, որովհետև նա երբեք չի պայմանավորվել Փաշինյանի հետ. Բագրատ Միկոյան

Ռոբերտ Քոչարյանին հետապնդում են, որովհետև նա երբեք չի պայմանավորվել Փաշինյանի հետ. Բագրատ Միկոյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է այն հանգամանքի հետ, որ նա երբեք չի պայմանավորվել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Известия-ի հետ զրույցում ասել  է Ռոբերտ  Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Նրա խոսքով՝...

Զինված ուժերում բարդակ է, իսկ Փաշինյանը ռազմական գործի հետ կապ չունեցողներին վերանշանակել է. լրագրող

Զինված ուժերում բարդակ է, իսկ Փաշինյանը ռազմական գործի հետ կապ չունեցողներին վերանշանակել է. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կարող էր ամենքին 5 միլիոն դրամով պարգևատրել. Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։ Նրանք 3-ն էլ զինվորական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը»

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը»

Տեղի է ունենում քննարկում՝ «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը» խորագրով։ Բանախոսներն են՝ Լիլիթ Գալստյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Մենուա Սողոմոնյան՝ «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորում Իվետա...