Քպականները մտորումների մեջ են՝ ընտրությունների գնա՞լ ՔՊ-ի հետ, թե՞ «ճիշտ ժամանակին» հեռու մնալ «շառ ու փորձանքից»… «Փաստ»

Ապր 12, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին, իսկ Փարաքարի ու Գյումրու ավագանու ընտրությունների ֆիասկոյից հետո՝ առավել ևս, մի շարք «բարձրաստիճան» քպականներ, իրար հերթ չտալով, խոսում են ՔՊ «բարձր վարկանիշի», հաջորդ ընտրություններում «անվերապահ հաղթելու», «ժողովրդի վստահությունը վայելելու» մասին: Զուգահեռ՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե այս կամ այն համայնքում պարտությունը նորմալ է՝ դա փորձելով «փաթեթավորել» ժողովրդավարության անվան տակ:

Մեր տեղեկություններով, այս ամենը ոչ թե ուղղված է լայն հանրությանը, այլ իրենց շարքերին: Բանն այն է, որ ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում», քանզի բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ իրենց վարկանիշի միակ աղբյուրը՝ Նիկոլ Փաշինյանը, վաղուց այլևս ոչ միայն կորցրել է եղած վստահությունն ու վարկանիշը, այլև ներկայում ունի ամենաբարձր հակավարկանիշը, ինչպիսին երբեևէ չի ունեցել Հայաստանի ոչ մի ղեկավար: Այսինքն, ակնհայտ է, որ ՔՊ-ն ոչ մի պարագայում ոչ մի շանս չունի վերարտադրվելու արդար ու ազնիվ ընտրությունների պարագայում: Ավելին, ՔՊ շարքերում ակտիվացել են խոսակցությունները, որ իրենց գուցե չփրկեն նաև վարչական ռեսուրսի տոտալ չարաշահումը, իրավապահ համակարգի ներգրավումը և այլն: Հավանականությունը, որ ժողովուրդն այլևս չի տրվի այդ մանիպուլ յացիաներին ու կքշի գործող իշխանություններին, չափազանց մեծ է: Դրա համար պարզապես հարկ կլինի, որ հակաիշխանական տրամադրվածություն ունեցողները, իսկ նրանք գերակշիռ մեծամասնություն են կազմում, ակտիվ մասնակցեն ընտրություններին, որպեսզի իշխանությունները չկարողանան մոբիլիզացնել նշյալ ռեսուրսները: Իսկ դրան կարող է նպաստել իրապես ընդդիմադիր ուժերի մասնակցությունը, քանզի ակնհայտ է, որ, մի քանի սատելիտ ուժերից բացի, մնացյալը հաստատաբար հանդես են գալու «հականիկոլական» դիրքերից:

Մյուս կողմից՝ ՔՊ-ում հասկանում են, որ արտաքին աջակցություն էլ չկա. Արևմուտքն արդեն նախկին ոգևորվածությունը չունի իրենց հանդեպ, իսկ Ռուսաստանի հետ մաքսիմալ փչացրել են հարաբերությունները:

Ըստ այդմ, շատ քպականներ մտորումների մեջ են՝ 2026 թվականին ընտրությունների գնա՞լ ՔՊ-ի հետ, թե՞ «ճիշտ ժամանակին» հեռու մնալ «շառ ու փորձանքից»…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Դուք հաստատեցիք, որ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը հանցավոր է. Արծվիկ Մինասյան

Դուք հաստատեցիք, որ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը հանցավոր է: Այս մասին ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկման ասաց Հայաստան...

Դու անվերապահ ապացուցում ես, որ այս գործընթացը սողացող ֆարս է․ Ռուբեն Հակոբյանը՝ Էդգար Ղազարյանին

Դու անվերապահ ապացուցում ես, որ այս գործընթացը սողացող ֆարս է․ Ռուբեն Հակոբյանը՝ Էդգար Ղազարյանին

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Էդգար Ղազարյանին Էդգար, վերջին գրառմանբ, վերլուծելով իմպիչմենտին առնչվող հարցերը, իմ գնահատականն էի տվել այդ գործընթացին, նաեւ համոզմունք հայտնել, որ չեմ կասկածում նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանի...

86 տոկոսի կարծիքով՝ առանց քաղաքացիների համաձայնության, պետք է չստորագրվի «խաղաղության պայմանագիրը»

86 տոկոսի կարծիքով՝ առանց քաղաքացիների համաձայնության, պետք է չստորագրվի «խաղաղության պայմանագիրը»

«2025թ. Մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է, և նա պատրաստ է ստորագրել։ Ըստ Ձեզ, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պետք է ծանոթանան և իրենց համաձայնությունը տան...

Ադրբեջանում կրկին ՄԱԿ-ի վարչություն է փակվել

Ադրբեջանում կրկին ՄԱԿ-ի վարչություն է փակվել

ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչությունը (UNHCR) Ադրբեջանի կառավարությունից պաշտոնական ծանուցում է ստացել և ավարտում է իր գործունեությունը երկրում։ Այս մասին, ի պատասխան APA-ի հարցման, հայտնել է UNHCR ներկայացուցիչ Մեթյու Սոլթմարշը։ Չնայած...

«Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր»․ Ակցիա ԱԺ-ում

Լրագրողներն ակցիա են իրականացնում Ազգային ժողովում՝ ի պաշտպանություն լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի: Նրանք պաստառներ են պարզել «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր», «ասա՛ ներողություն» և այլ գրություններով։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում լրագրողների...