ԱԺ պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը կարծում է, որ խորհրդարանական առաջիկա քառօրյային ՔՊ-ականները կբավարարեն դատախազի միջնորդությունը և իրեն անձեռնմխելիությունից կզրկեն։ Բացատրում է այսպես․ «ՔՊ խմբացության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգի հոգի են, որոնք իրավաբաններ են և կարող են այս կամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները էդքան իրավական գիտելիքներ չունեն և հետևաբար, պետք է հնաավորություն տան դատախազությանը և մյուս մարմիններին սկսելու գործընթաց՝ պարզելու ինչ է տեղի ունեցել»։
Նա համոզված է, որ դա քաղաքական որոշում է։ «Պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է, և դրա համար կա շատ գեղեցիկ, ռեալ ճանապարհ՝ Գյումրի ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում, և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների: Հետևաբար բոլորը այդ թվում նաև ես զրկվում ենք մանդատից»:
Մանրամասն՝ տեսանյութում։