ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը․ Սա փաստերի խեղաթյուրում է․ Քրիստինե Վարդանյան

Ապր 22, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հիմա էլ ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը՝ պնդելով, թե իբր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք արդեն իսկ գոյություն ունի և մեր առաջարկած օրինագիծը «անիմաստ» է։ Սա փաստերի խեղաթյուրում է։

Այո, ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն առկա է, սակայն այն պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։

Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունը՝ առանց վերոնշյալ «հրահրման» նպատակի, պատժի չի ենթարկվում։

Ավելի պարզ՝ օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում, այն փոփոխության նախագծով, որն առաջարկել է «Հայաստան» խմբակցությունը նման հայտարարությունների համար նախատեսված է քրեական հետապնդում։

Սա է մեր առաջարկած փոփոխության արմատական տարբերությունը. մենք պահանջում ենք, որ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ժխտումն ու նսեմացումն ինքնին համարվի քրեական արարք, անկախ նրանից՝ դրան կից հնչում է ատելություն, թե ոչ»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը փորձել և փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ամբողջ հետխորհրդային տարածքից. Զատուլին․ News.am

Փաշինյանը փորձել և փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ամբողջ հետխորհրդային տարածքից. Զատուլին․ News.am

Փաշինյանը փորձել և փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ամբողջ հետխորհրդային տարածքից։ NEWS.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ «Ուղղակի հիմա բախտի անիվը, գուցե...

Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին

Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։ «Գյումրիում էլի սկսվել է բեսպրեդելը։ Էստեղ դատախազ Չիչոյան կա, հավանաբար նրա պատվերով նոր քրեական գործ է կարվում իմ պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ։ Նա հետաքաննող...

Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան

Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան

Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան է ապրում, «Արմենպրես»-ին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը...

Շուշիում հարսանիքը նշած Արմեն Գրիգորյանի համար այսօր եռատոն չէ

Շուշիում հարսանիքը նշած Արմեն Գրիգորյանի համար այսօր եռատոն չէ

Հայաստանի Անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանի համար այսօր եռատոն չէ։ Հաղթանակի զբոսայգում պատասխանելով լրագրողների հարցերին՝ այսօր ձեզ համար եռատո՞ն է, նա պատասխանեց. «Ոչ։ Եկել ենք հարգելու Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն...