ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010–ին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

8 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին ՔՊ վարչության նիստի ժամանակ կուսակցությունից հեռացվել է նաև ՔՊ կուսակցական Ավետիք Օրդյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Օրդյանը Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակից էր։ Նա իշխանական շրջանակներում հայտնի է որպես ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից։

Եվ ահա, 2009 թվականին Ավետիք Օրդյանին մեղադրանք է առաջադրվել՝ բազմիցս խաբեության միջոցով տարբեր անձանցից հափշտակել է բջջային հեռախոսներ, ոսկյա մատանի, ոսկյա շղթա, գումարներ և այլ ոսկյա զարդեր։

Այս արարքի համար Ավետիք Ալբերտի Օրդյանը մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և նրան դատապարտել ազատազրկման երկու (2) տարի ժամկետով։ Պատժի սկիզբը հաշվել 2009 թ. հուլիսի 09-ից։ Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Ավետիք Օրդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Մեզ հասած տեղեկությունների՝ նրա նմանօրինակ գործողությունների մասով ներկայումս ևս քրեական վարույթ կա։

Հիշեցնենք, որ վերջին նաև ՔՊ-ում է վատ վարք դրսևորել, ինչի համար վարչությունը որոշել է նրան հեռացնել կուսակցությունից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը

Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ՝ 26 սենատոր և 75 ներկայացուցիչ, կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը։ Կոնգրեսականների երկկուսակցական և երկպալատ նամակը նախաձեռնվել է սենատորներ Գարի Փիթերսի և Ադամ...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում՝ «Սևանի գաղութի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի...

Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը․ «Փաստ»

Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կենսաչափական նոր համակարգի ներդրման հետ կապված՝ հանրային լուրջ դժգոհություն ու մտահոգություններ է հարուցել այն հանգամանքը, որ անձնագրավորվող քաղաքացիների կենսաչափական տվյալները լինելու են ինչ-որ մասնավոր ընկերության տրամադրության տակ: ՆԳՆ-ն...

Բանտում քաղաքապետ է «աշխատում»․ «Հրապարակ»

Բանտում քաղաքապետ է «աշխատում»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը փորձում է «Նուբարաշենի» 57-րդ խցից իրեն համայնքապետ զգալ և ուսուցիչների տոնի առիթով հայտարարություն է տարածում, իսկ Մեղրիում նախընտրական քարոզարշավ է։ Օրեր առաջ ՔՊ շարքերն անցած ՔՊ-ի...

Փաշինյանը Հայկ Սարգսյանին հնարավորություն էր տվել դադար վերցնել, հետո վերադառնալ, բայց վերջինս չէր լռել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Հայկ Սարգսյանին հնարավորություն էր տվել դադար վերցնել, հետո վերադառնալ, բայց վերջինս չէր լռել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Հայկ Սարգսյանը կուսակցության շարքերից հեռացել է բավական ծանր տրամադրությամբ՝ մինչև վերջին պահը համոզված լինելով, որ Նիկոլ...