Քոչարյանի խոսքը պետական և պահպանողական գործչի մաստեր կլասս էր. Գագիկ Ասատրյան

29 Հունվարի, 2026

Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թիկունքում մեր ազգային ինքնության երկու հենասյուների՝ Արարատի ու Հայ Եկեղեցու ֆոնին այսօր մամլո ասուլիսով հանդես եկած Ռոբերտ Քոչարյանի խոսքը պետական և պահպանողական գործչի ու այդ գործչին հատուկ պատկերացումների և ուղենիշների մաստեր կլաս էր։

Նախագահ Քոչարյանը, հերթական անգամ դուրս չեկավ պետական գործչին հատուկ պրագմատիզմի ծիրից՝ միևնույն ժամանակ հստակ ցույց տալով, որ լավ կառավարչի առկայության պայմաններում Հայաստանի համար դեռ ամեն ինչ կորած համարել չի կարելի։ Ընդհակառակը՝ լիարժեք հասկանալով միջազգային հարաբերությունների այսօրվա տենդենցները, նոր կառուցվող բազմաբևեռ աշխարհակարգի տրամաբանությունը՝ նա իրեն հատուկ սառնասրտությամբ ուրվագծեց մեր երկրի համար առավել շահավետ ուղենիշները։

«Փոթորկի ժամանակ խելացի նավավարն իր նավը ծով դուրս չի բերում»,-ասաց երկրորդ նախագահը: Իսկ երկրորդ նախագահն իր փորձով, կենսագրությամբ և աշխարհընկալմամբ այն գործիչն է եղել և կա, ով իր ղեկավարած նավին թե՛ ալեկոծման, թե հանդարտության ժամանակ, ապահովել է հաղթական ընթացք։

Չգտնվեց մի այնպիսի այսբերգ, որին Նիկոլ Փաշինյանի նավը բախված չլինի, չգտնվեց մի այնպիսի ալեկոծություն, որի ուղղությամբ Նիկոլն իր ղեկավարած նավը տարած չլինի։ Նրա ղեկավարած նավն այսօր ոչ միայն ճաքեր է տվել, այլև՝ նրա գոյությունը դարձել է վտանգավոր, նույնիսկ, նավահանգստում կանգնած։

Խելացի նավաստին նավապետ ընտրելուց չի նայում՝ նավապետը լա՞վ է նվագում թմբուկների վրա, թե՞՝ վատ, կարողանո՞ւմ է ձեռքերով սրտիկ անել, թե՞՝ չի կարողանում, լա՞վ է ճղճղում, թե՞՝ վատ, նավը ալեկոծման տանելուց մեղարդո՞ւմ է նախկին նավապետերին, թե՞՝ ոչ։

Խելացի նավաստին նայում է՝ նավապետը հասկանո՞ւմ է նավից, գիտի՞ նրա ուժեղ և թույլ կողմերը, ունի՞ բավականաչափ փորձ՝ այսբերգներն ու փոթորիկները շրջանցելու համար, և, վերջապես, տեղյա՞կ է, թե երբ է պետք, առհասարակ, նավը ծով հանել։ Քոչարյանն այդ նավապետն է․ ի՛ր փորձով, ի՛ր կենսագրությամբ, ի՛ր վճառականությամբ նա կարող է մեր հավաքականության նավը տանել ու հասցնել հաղթանակ հանգրվանի․․․

Նմանատիպ նյութեր

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...