Քոչարյանի 10 տոկոսն արեք, նոր խոսեք․ «Կարճ ասած»

Մրտ 28, 2025

Կիրակի օրը տեղի են ունենալու ավագանու ընտրություններ Գյումրիում։ Մասնակցում է 9 կուսակցություն և դաշինք։ Մի կողմից իշխանությունը հայտարարում է, թե աթոռներից կառչած չեն, եղունգներով, ատամներով չեն պահելու, մյուս կողմից ամեն ինչ անում են ընտրվելու համար։ Նախ բերման ենթարկեցին հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունեցող թեկնածուին՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Հետո Քննչական կոմիտե հրավիրեցին թեկնածու Ռուբեն Մխիթայանին, խնդալու պատճառով՝ մեկ, թե տարիուկես առաջ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա է քշել, խուզարկություններ եղան «Մայր Հայաստանի» գրասենյակում, բերման ենթարկումներ, հետո բերման ենթարկեցին մյուս թեկնածուի՝ Մարտուն Գրիգորյանի հորը, որդուն, ձեռբակալեցին, բաց թողեցին։ Այսինքն, բոլոր էն թեկնածուները, որոնք ունեն շանսեր քաղաքապետարան մտնելու և հաղթելու, բռնաճնշումների տակ են։ Հա, մի բան էլ՝ Շիրակի ԱԱԾ ղեկավարն էլ ՔՊ թեկնածուի եղբայրն է։ Մեծաքանակ սուտ են գցել մեջտեղ, անգամ արհեստական բանականությամբ ձայնագրություններ են անում թողարկում։ Ինչ-ինչ, բայց ֆեյքերից հո շատ լավ է ՔՊ-ն։ Հա, բանակցելուց վատ են, կառավարելուց վատ են, կառուցելուց վատ են, բայց այ ֆեյքերի հարցում հավասարը չկա։ Ֆեյքերի չեմպիոնները կցկտուր բաները հավաքում են, կտրում կպցնում ու ընդդիմադիր թեկնածուներին մեղադրում ընտրակաշառքի մեջ։ Ալեքսանյան Վահագն անունով պատգամավորը․ պաշտոնական հայտարարություն եղել է 8 հոգու ձերբակալման, իբր 3 հոգու ինքնախոստովանական ցուցմունքի մասին, դու ի՞նչ գիտես ընդդիմությունից են, թե որտեղից են․ դու պատգամավոր ես, քննչականի պետը չես, դատախազը չես, ո՞վ է քեզ զեկուցում։ Բայց նա նույն Ալեքսանյան Վահագնն է, որը արցախցիների ձայնագրությունը լսել էր, որ 4 հազար դրամով կոշիկ է առել, սարքել էր, թե 4 հազար դրամով միտինգի է մասնակցել։

Հավասա՞ր դիրքերում են ընտրապայքարի մասնակիցները․ ոչ։ Իշխանությունը, որը Գյումրիում պարտվել էր, ինչ-որ մեկին, որը վերջերս էր քաղաքական դավանափոխության ենթարկվել, նշանակեց Գյումրու քաղաքապետի ԺՊ, հետո նրան ուռացրեց, փքեց, սարքեց թեկնածու, պետական ամբողջ ռեսուրսները դրեց տակը, նրա գործունեությունը արդեն, կարծում եմ, պաշտոնական դիրքի չարաշահում է, պետական ու համայնքային միջոցների հաշվին, քաղաքական դիվիդենտների ձեռքբերում է։ Տեսե՛ք․ Քարոզարշավի ժամանակ կառավարությունը 1.5 մլրդ դրամ է հատկացնում Գյումրու փողոցներից մեկի վերականգնմանը, այդ թեկնածուն տարածում է Գյումրիում փողոցների վերականգնման հաղորդագրություն․ բայց մեկ այլ թեկնածու, որը խիստ կարիքավորին օգնություն է տալիս, դա ասում են ընտրակաշառք, գործ են հարուցում։ Ու սաղից խնդալուն գիտե՞ք որն է, որ իրենց թվում է, դա մարդիկ չեն հասկանում, չեն ջոկում, այսինքն Սարիկը, Նիկոլը, ալեքսանյանվահագներին թվում է, թե իրենք շուստրի են, գյումրեցին էլ անխե՞լք։

Երեկ բանավիճում էին պետական հեռուստաեթերով թեկնածուները։ Այդ բանավեճից ամենաշատը տարածվեց ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի հակազգային ելույթը, ասաց՝ «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս այնտեղ չծառայելու համար»։ Դրան չեմ անդրադառնա ժողովուրդ ջան։ Իրենց թիմի համար ուրացումը նորմալ էր, ես կզարմանայի, եթե ասեր պետք է ամեն կերպ գնանք Ղարաբաղն ազատագրենք, այ եթե դա ասեր՝ կզարմանայի։ Այնպես, ինչպես մենք չենք զարմանում աղանդավորների քարոզի վրա, այնպես ինչպես մենք չենք զարմանում, որ Աբովյանի շշերի գործարանում արտադրվում են շշեր, այնպես ինչպես որ մենք չենք զարմանում, որ Սովետաշենի աղբանոցում թափվում է աղբ, այնպես, ինչպես որ չենք զարմանում, որ Նիկոլն ասում է սուտ, նույնպես էլ պետք է չզարմանանք, որ որևէ ՔՊ-ական հակազգային բան ասի ու Արցախն էլ ճանաչի Ադրբեջան․ նա ՔՊ է և ամեն ինչ ասված է։

Բայց ՔՊ թեկնածուն նաև շատ անպատասխանատու այլ հայտարարություններ ևս արեց Հ1-ի տաղավարում։ Հարցնում են՝ 7 տարի իշխանության եք, քա՞նի շենք եք սարքել Գյումրիում։

Պատասխանում է՝ 5։ Հարցնում են՝ լավ, դուք 5 հատ եք սարքել, իսկ տեղյա՞կ եք, թե Հայաստանի որ իշխանության ժամանակ քանի հատ է սարքվել։ Այ կեղծիքը սկսում է այստեղ։ Ասում է՝ «դե էդ շենքերը սարքվել են բարեգործական հիմնադրամների կողմից»։ Ու ամենախնդալուն՝ «Եղել է «Լինսի» հիմնադրամ, երբ էդ մարդիկ հասկացել են, որ շենքերի 4-րդ հարերը անհետանում են Ռոբերտ Քոչարյանի օրոք, մարդիկ էդ հիմնադրամը փակեցին»։ Հասկացանք չէ՞, ում հետ գործ ունենք։ Հարց են տալիս՝ փաստ ունե՞ք․ պատասխանում է՝ այո, բա ինչի՞ է շենքերի կեսը երեք հարկ, կեսը՝ չորս հարկ։ ՔՊ-ականները որ փաստեր չունենալով խոսում են, առաջին իսկ հարցից, դիմում են իրենց լոգիկային։ Իսկ լոգիկան պատկերացնում եք ուր կարող է հասնել, ասում է՝ քանի որ շենքերի կեսը երեք հարկ են, կեսը չորս հարկ, ուրեմն մի հարկը կերել են։ Ըստ ՔՊ-ականի՝ պետք է բոլոր շենքերը նախագծված լինեին նույն չափսի, որ քպական «լոգիկան» չմիանար։ Էն որ ասում էին Զատիկին ձուն դեֆիցիտ ա, որովհետև Քոչարյանը ամբողջը առել, տարել ա իր պադվալ, էտ սերիաից ա։

Հիմարությունը թողնեմ մի կողմ ու խոսենք փաստերով․ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Գյումրին վերակառուցվել է, Սպիտակը վերակառուցվել է՝ ամբողջությամբ հետևյալ միջոցներով՝ «Լինսի» հիմնադրամ, որով Հայաստանում ընդհանուր իրականացրեց 242 մլն. դոլարի ծրագիր՝ բնակարաններ, մշակույթի հաստատություններ, կամուրջներ, թունելներ, ճանապարհների կառուցում ու վերակառուցում, ավելի քան 30 դպրոց։ Միայն Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Միայն Գյումրիում, Սարիկ, հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով, Սարիկ: 13 հազար աշակերտի համար դպրոցներ են կռուցվել, վերականգնվել են հանրակրթական հաստատություններ՝ շուրջ 4000 աշակերտի համար: Պետական ֆինանսավորմամբ և աջակցությամբ վերանորոգվել են մշակութային հիմնարկները, Սարիկ: Սարիկ, սա պետական միջոցներով, այսինքն պետբյուջեյի, հիմնադրամներ չեն։ Լուսավորվել և բարեկարգվել են Գյումրու բազմաթիվ թաղամասեր, բարեկարգվել պուրակներ և այլն, այն Գյումրիում, որտեղ իբր դու ապրել ես ու պետքա որ տեսած լինեիր, ոչ թե կարդայիր, քո գործատու Նիկոլի թերթը, որտեղ տարիներ շարունակ տարածել են, թե Լինսի հիմնադրամի միջոցները թալանվել են և այլն։ Հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, որն անմիջականորեն վերահսկում էր ծրագիրը բազմիցս ասել է, ու էսօր էլ է ասել՝ բոլոր աշխատանքներն իրականացվել են բարձր որակով եւ ճիշտ ժամանակին: Ոչ մի փող ետ չի տարվել Հայաստանից, բոլորն ամբողջությամբ ծախսեցինք և նախատեսված աշխատանքներն իրականացվեցին ամբողջությամբ: Քըրքորյանը շատ-շատ գոհ էր, Սասունյանի բառերն եմ ցիտում, Սարիկ,  Քրքորյանը շատ-շատ գոհ էր Հայաստանում իրականացված ծրագրերից ու աշխատանքներից:

Ժողովուրդ ջան 240 մլն դոլարով էնքան աշխատանք են արել, որ անհնար է թվարկել, սրանք վերցրել են 7 մլրդ դոլար պարտք, ի՞նչ են սարքել։ Ի՞նչ են սարքել քո գործատու քպականները էս 7 տարվա մեջ, 7 մլրդ դոլարով։ Գյումրիում ասում եք սարքել ենք 7 տարում 5 շենք, էնտեղից ձեզ արձագանքում են, ասում են էդ 5 շենքը դուք չեք սարքել, սարքել է բարերար Ռոբերտ Օղլախչյանը։ Ժողովուրդ, պատկերացնում ե՞ք, 240 մլն դոլարով Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ սարքվել են բաներ, որոնք մինչև հիմա դրանք են, 7 տարում 7 մլրդ դոլար պարտքով ցույց տվեք ինչ եք սարքել, Սարիկ։ 85 բազմաբնակարան շենք կառուցել է նախագահ Քոչարյանը միայն Գյումրիում 10 տարում, դուք 7 տարում կառուցել եք ոչ մի հատ։ Էն որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ասում է փայտե զուգարան անգամ չեք սարքել, հումորով էր ասում, պատկերավոր էր ասում, բայց ճիշտ էր ասում։ Ու էդ շենքերը երկրորդ նախագահը սարքել հանձնել է գյումրեցիներին։ Հետաքրքիր է, չէ՞, Քոչարյանը սարքել հանձնել է բնակիչներին, դուք ամբողջ հայության սարքած պահած Արցախը հանձնել եք Ալիևին, ու դեռ խոսու՞մ եք։ «Լինսի» հիմնդրամը կատարված աշխատանքից գոհ է եղել, ՔՊ-ն, որ մատը մատին չի տվել, դժգոհ է։ Ասում է կերել են։ Բայց իրենք, որ ոչ մի բան չեն սարքել, այ իրենք ոչինչ չեն կերել, բայց ինչ են արել 7մլրդը, չեն ասում։

Այո, Քոչարյանի օրոք բարեգործություն է արել Լինսի հիմնադրամը, պետությունից, բյուջեից, Համահայկական Հիմնադրամից, ամբողջ հայությունից ու էդքան սարքել է, ձեր օրոք կա՞ մի սփյուռքահայ, որ ինքն էլ բարեգործություն անի ու սարքի 85 չէ, 8 շենք, 30 չէ, 3 հատ դպրոց, հարյուրավոր կիլոմետրերով չէ, 10 կիլոմետր ճանապարհներ։ Ոչ թե վարկ վերցնեք, ասֆալտ անեք, Սարիկ։

Գյումրին միայն Լինսի հիմնադրամի միջոցներով չի վերակառուցվել, նաև Համահայկական հիմնդրամի հանգանակությամբ, մասնակցել է ամբողջ հայությունը։ Հայաստան համահայկական հիմնադրամը Քոչարյանի վախտ փող էր ուղարկում, կառուցում էին երկիրը, երկու հայկական պետությունները, նույն հիմնադրամով Սփյուռքը ձեր ժամանակ գումար է հանգանակել, Քոչարյանի ժամանակ հանգանակած 4 տարվա գումարի չափ մեկ տարում եք մտցրել բյուջե ու ձեզ աշխատավարձ ու պարգևավճար բաժանել։

Գյումրին միայն Լինսի հիմնադրամով ու համահայկական հիմնադրամով չի վերակառուցվել, նաև պետական բյուջեից միջոցներ են հատկացվել, որովհետև նախագահը նախընտրկան խոստում էր տվել ու պետք է կատարեր ու կատարել է։ Դո՞ւք որ նախընտրական խոստումն եք կատարել, Սարիկ։

Ի միջիայլոց, հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր, ձեր դուրը գա թե չէ, ու Գյումրու կառուցման էդ հաջողությունները նաև իր հաջողություններն են, որովհետև իր քաղաքապետ եղած շրջանում իր քաղաքը կառուցել են, ինքն էլ մշտապես գնացել է, մասնակցել է, վերահսկել է, ի կատար ածել։ Ու խնդալուն էն է, որ Նիկոլի խոսնակն ասում է թեկնածուներից այսինչը կապ ունի այս նախագահի հետ, այնինչը այն նախագահի հետ։ Ձեզ թվում է, թե որևէ մեկին վիրավորո՞ւմ եք՝ կապելով Ռոբերտ Քոչարյանի հե՞տ, ձեր խնդալը չի՞ գալիս ձեր ասածի վրա։ Ցանկացած մեկը պարզապես պետք է մեծ ոգևորություն ապրի, որ իր անունը ասոցացվի մի ղեկավարի հետ, որը ազատագրել է, կառուցել է, պահել է, զարգացրել է։ Էդ հիմա սաղ ժողովուրդն ա ամաչում, որ հանկարծ չասեն նիկոլական է։ Էնպես որ Սարիկ Մինասյանին պետք է դեզինֆեկցիա անել ՔՊ-ական զրպարտություններից․ նա այս ամենից տեղյակ է, վստահ եմ, ուղղակի վահագնալեքսանյանություն է անում։

Կուզենայի, որ Գյումրու ընտրարշավում պայքար գնար ոչ թե ընդդիմադիրները միմյանց դեմ, այլ իշխանության։ Տեսանք, սակայն, որ, օրինակ, թիրախավորումներ տեղի ունեցան, ընդիմադիրների մեջ։ Ու ասեմ՝ բոլորովին օգտակար չէ, երբ ընդդիմության կողմից թիրախավորվում է ընդդիմադիր թեկնածուն, որը հաղթելու ամենամեծ շանսն ունի։ Վարդան Ղուկասյանի առաջարկը, կարծում եմ, շատ ողջախոհ է՝ որ ընդդիմադիր թեկնածուն շատ ձայն հավաքեց, մյուս ընդդիմադիրները միանան նրան։

Կարճ ասած՝ Երկու օրից՝ մարտի 30-ին, Գյումրու ընտրություններում շատ կարևոր է, որ ժողովուրդը անպայման գնա ընտրատեղամաս՝ դրանով կանխելով հնարավոր ընտրակեծիքները ու կարևոր է որ գնա ու մերժվի այս 7 տարվա սուտը, այս հանձնումները, մի մետր ասֆալտ անելու համար պետությւոնը միլիարդների պարտքի տըակ գցելը, ոչինչ չանելը, անողներին պախարակելը։ Շատ կարևոր է, որ Ստապետության պարտությունը սկսի այնտեղից, որտեղից սկսել էր իր հղթարշավը։

Սևակ Հակոբյան

Գազայում 40 օրով հրադադար հաստատելու համար Իսրայելը պահանջում է ազատ արձակել 11 պատանդի

Գազայում 40 օրով հրադադար հաստատելու համար Իսրայելը պահանջում է ազատ արձակել 11 պատանդի

Գազայի հատվածում 40 օրով հրադադար հաստատելու համար իսրայելական կողմը պահանջում է ազատ արձակել է 11 պատանդի։ Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը։ Ըստ անվտանգության կառույցներում թերթի աղբյուրի՝ խոսքը իսրայելցի զինծառայող Իդան Ալեքսանդրի մասին է, ով նաև ամերիկյան...

Հիվանդանոցներ են տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդներ. մեկը մահացել է

Հիվանդանոցներ են տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդներ. մեկը մահացել է

ՆԳՆ-ից հայտնում են․ «Մարտի 29-ին՝ ժամը 18:50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ տարբեր հիվանդանոցներ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդ, որոնցից մեկը՝ անգիտակից վիճակում: Ժամը 21։18-ին...

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ․ Կրեմլ

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ․ Կրեմլ

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ամերիկյան կողմի հետ շարունակում ենք աշխատանք տանել՝ առաջին հերթին երկկողմ հարաբերությունները վերականգնելու...

Վեհափառը եվրոպական պատվիրակության հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայերի առնչությամբ

Վեհափառը եվրոպական պատվիրակության հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայերի առնչությամբ

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (ԵՏՍԿ) Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Դիմիտրիս Դիմիտրիադիսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի...

ՊՆ-ն հերթական հերքումն է տարածել

ՊՆ-ն հերթական հերքումն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն: «Հիշեցնենք, որ...

Գալու է օրը, երբ կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար. Տաթևիկ Հայրապետյան

Գալու է օրը, երբ կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ադրբեջանի պետական հեռուստաընկերության՝ «AZ TV»-ի կիրակնօրյա գլխավոր թողարկման ժամանակ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Հաղորդման ժամանակ...

Ադրբեջանում Գերմասնիայի դեսպանին խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից Արցախի դրոշի հրապարակման համար

Ադրբեջանում Գերմասնիայի դեսպանին խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից Արցախի դրոշի հրապարակման համար

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հրապարակումն արդեն հեռացվել է Շտայնմայերի էջից։...

term_id; } $args = [ 'tag__in' => $tag_ids, 'post__not_in' => [get_the_ID()], 'posts_per_page' => 4, // Change the number of related posts 'orderby' => 'rand' // Show random related posts ]; $related_posts = new WP_Query($args); if ($related_posts->have_posts()) { echo '

Related Posts

'; wp_reset_postdata(); } } ?>