ՔԿ նախագահը պետք է պաշտոնազրկվի ու դատապարտվի զրպարտության համար. Բագրատ սրբազան

6 Նոյեմբերի, 2025

«Ես պաշտոնապես ասում եմ, հարգելի դատարան, եթե կա նման արտահայտություն կա արձանագրված որևէ տեղ իմ կամ այստեղ գտնվողներից որևէ մեկի  ձեռքով, ես պատրաստ եմ այս դատարանում առանց քննության, առանց ապացույցի  կրել ծայրագույն պատիժ։ Սա ասում եմ որպես մարդ, որն իր ասելիքի պատասխանատվության գիտակցումն ունի»,-դատարանում հայտարարեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա մինչ այդ հիշեցրեց, երեկ ՔԿ ղեկավարը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ իբր Բագրատ Սրբազանի  ձեռքով կա գրված ահաբեկչության պլանավորում։

Նրա խոսքով, եթե չկա նման բան, ապա ՔԿ նախագահը պետք է պաշտոնազրկվի ու դատապարտվի զրպարտության համար օրենքով սահմանված կարգով։

«Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,-ասաց նա՝ հավելելով․

«Անտրտունջ կալանքի մեջ ենք։ Բաց է տեսակցությունը, թե՝ փակ բացարձակ հետաքրքիր չի եղել, անկեղծ՝ չի նեղացրել ինձ ոչ մի ձևով, որովհետև գիտեմ՝ ինչի համար է, բայց այլևս անհանդուրժելի է այդ լրջագույն ամբիոնը դարձնել ուղղակի քարոզչամիջոց՝ Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից մարդկանց արատավորելու, առանց դատական որևէ գործընթացի, փաստական ապացույցի ներկայացման։ Այդ հայտարարությունը այլևս անհանդուրժելի է։ Նա պետք է պատասխան տա դրա համար։ Ասել է նման բան, ուրեմն, պետք է պատասխան տա։ Մեր երկրում անպատասխանատու հայտարարություն անող մարդ պետք է չլինի»։

 

Նմանատիպ նյութեր

Գուտերեշը զգուշացրել է` ԱԲ-ն արագ է զարգանում. այն պետք է կառավարվի

Գուտերեշը զգուշացրել է` ԱԲ-ն արագ է զարգանում. այն պետք է կառավարվի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից՝ ընդգծելով գլոբալ առումով համաձայնեցված կանոնների անհրաժեշտությունը՝ նվազեցնելու դրանից բխող հնարավոր ռիսկերը՝...

Սա միջազգային սկանդալ է, Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին․ Իվետա Տոնոյան

  «Իրավապահների գործողությունների հետևանքով «Մուլտի գրուպ»-ի կազմ մտնող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններում աշխատանքը պարալիզացված է, մի քանի հազար աշխատակիցներ մնացել են դրսում։ Բացի այն, որ այդ  ընկերությունների աշխատանքն է...

Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ

Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ

Ուկրաինային հրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն։ Այս շաբաթ մենք դրա մասին կքննարկենք Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Եվ մենք քրտնաջան աշխատում ենք առաջիկա օրերին պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ...

Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան

Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան

https://youtu.be/1oEt1Gkktek   «Այսօր Հայաստանի Հանրապետությունում կատաղի ճնշումների են ենթարկվում ընդդիմադիրները, և ամենակատաղի ճնշումն ուղղված է դեպի Գագիկ Ծառուկյանը։ Հարց տանք մեզ՝ ինչի՞ համար, ինչի՞ համար է սա արվում։ Մենք կարող ենք երկար տարբեր բաներ խոսել,...

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: Թե ինչ վարույթների մասին է խոսքը՝ Քննչական կոմիտեն չի մանրամասնում:...