Արցախի հայաթափումից անցել է 3 տարի։ Հայաստանի և Արցախի բազմաթիվ քաղաքացիներ, հոգևորականների ուղեկցությամբ, այցելում են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։
«Քանի կա թուրք-ադրբեջանական մոտեցումը Հայաստանի և, ավելի նեղ ասած, հայ ժողովրդի հետ կապված, չի կարող վտանգը չեզոքացված լինել, որովհետև պատմական և ապացուցված փաստ է հանդիսանում այն, որ այդ մարդիկ չեն ուզում Հայաստան պետություն, չեն ուզում հայ ժողովուրդ։ Քանի դեռ կա այդ մոտեցումը, քանի դեռ կա այդ նպատակը, ինչպես կարող է չեզոքացված լինել սպառնալիքը կամ վտանգը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






