Քանի՞ սանտիմետր հող եք հետ բերել․ Գառնիկ Դանիելյան

15 Սեպտեմբերի, 2025

Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ձայնակցելով, գուցև հաճոյանալ փորձելով վարչակարգի պարագլխին, Ազգային ժողովում գումարված վերջին նիստի ընթացքում իշխանական մի քանի պատգամավորներ հիշեցին իմ արած հայտարարությունները Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու շուրջ, որոնք հնչել էին Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման օրերին։
Ինչպես ասում են՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, ինչին էլ մշտապես մանիպուլյացիոն թեզերով պատրաստվում է ՔՊ֊ն՝ յուրաքանչյուր նիստից առաջ։
Հիմա՝ փաստերով․
▪️ այո, մեկ տարի առաջ գարնանը, երբ մեկնարկել էր, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ես ասել եմ, որ ադրբեջանցիները գալու են ու կանգնեն Ոսկեպարի եկեղեցու մոտ
▪️ նույն ժամանակահատվածում նշված տարածքում որոշակի օրերի արգելվեց մարդկանց այցելությունը Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Բոլորիս աչքի առաջ կատարվեցին ականազերծման աշխատանքներ, եկեղեցու աջ անկյունում տեղադրվեց սահմանային սյուն
▪️ այս պահին էլ եկեղեցու տարածքը դիտարկվում է, արգելվում է մեծ քանակության ուխտավորների մուտքը եկեղեցի։ Արձանագրենք, որ Ոսկեպարի ուղղությամբ ևս Ադրբեջանը կարողացավ ամրակայել իր դիրքերը, իհարկե, ձեր «շնորհիվ»։
Ազգային ժողովի ամբիոնից անդրադառնալով հնչեցված մեղադրանքին՝ նշեցի, որ եկեղեցու չհանձնման հանգամանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել Տավուշից սկիզբ առած «Սրբազան շարժում»֊ը։
Հազարավոր մարդիկ այդ օրերին իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ չհամաձայնելով միայն զիջում ենթադրող և մեր ազգային ու պետական շահերից չբխող գործընթացի հետ։
Հնչեցրած միտքս փոթորկեց որոշ իշխանական պատգամավորների․ համաժողովրդական ընդվզումը նսեմացնել փորձող այս մարդիկ դեռ մի բան էլ ինձնից ներողություն պահանջեցին։
Թեռևս, հիշեցնեմ, որ 2024 թվականի մայիսի 16֊ին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը, որտեղ հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում, վարչությունից պատասխանել են, մեջբերում եմ․
«Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձևով»։
 Սա լավագույնս փաստում է այն հանգամանքը, որ Ոսկեպարի եկեղեցու հարցն առնվազն եղել է քննարկման առարկա։
Այդ օրերին դուք տավուշեցուն խոստանում էիք, որ «դելիմիտիացիայի» գործընթացի արդյունքում հետ կբերվեն տարածքներ Պառավաքարից, Բերքաբերից, Վազաշենից։
 Քանի՞ սանտիմետր հող եք հետ բերել։
 Ձեր իշխանության օրոք Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 200 քառակուսի կմ (պաշտոնական տվյալներով):
 Նեղանում եք, երբ ձեզ անվանում են կոլաբորացիոնիստ։ Մինչդեռ, ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջ ներկայացնելու փոխարեն դեռ մի բան էլ հայտարարում եք, թե այստեղ կան ադրբեջանական տարածքներ։
Եվ, ընդհանրապես, ՀՀ պետական ու ազգային շահերը ամեն հնարավոր ձևով ոտնատակ տվող խմբակը բարոյական իրավունք ունի՞ մեղադրելու որևէ ընդդիմադիր գործչի։ Ձեր քծնանքը հասել է այնտեղ, որ հիմա էլ որոշել եք Արարատ լեռան պատկերը հեռացնել երկիր մուտք գործելիս անձնագրում ստացվող հայկական դրոշմանիշներից։

Նմանատիպ նյութեր

Նման պայմաններում ԵՄ լռությունը չեզոքություն չէ․ դա քաղաքական ընտրություն է․ Վարդան Օսկանյան

Նման պայմաններում ԵՄ լռությունը չեզոքություն չէ․ դա քաղաքական ընտրություն է․ Վարդան Օսկանյան

Երեկ ես հրապարակեցի անգլերեն հոդված՝ ուղղված Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին և արևմտյան դիտորդներին՝ հույս ունենալով, որ նրանք կհաղթահարեն իրենց կողմնակալությունը, կխախտեն լռությունը և կհնչեցնեն իրենց դատապարտումը իշխող...

Ընտրությունները կարող են ունենալ երկու հետևանքներ՝ մեկը՝ ՀՀ-ի ապագայի համար, մյուսը՝ Փաշինյանի համար․ Սասունյան

Ընտրությունները կարող են ունենալ երկու հետևանքներ՝ մեկը՝ ՀՀ-ի ապագայի համար, մյուսը՝ Փաշինյանի համար․ Սասունյան

Աշխարհասփյուռ հայությունը ուշադիր հետևում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին՝ տեսնելու, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կպահպանի իր մեծամասնությունը խորհրդարանում, ինչը նրան թույլ կտա մնալ պաշտոնում ևս հինգ տարի։ Այս...

Փաշինյանը շեղում է ժողովրդին իր գժություններից․ Նարեկը միայն ՀՀ քաղաքացի է․ Կարապետյան

Փաշինյանը շեղում է ժողովրդին իր գժություններից․ Նարեկը միայն ՀՀ քաղաքացի է․ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է: Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի...

«Ուժեղ Հայաստանի» համակիրների ձերբակալություններից հետո խուզարկվել է գնդապետ Սուքիասյանի բնակարանը․ «Ժողովուրդ»

«Ուժեղ Հայաստանի» համակիրների ձերբակալություններից հետո խուզարկվել է գնդապետ Սուքիասյանի բնակարանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած լայնածավալ գործողությունների շրջանակում խուզարկվել է նաև ոստիկանության գնդապետ Նաիրի Սուքիասյանի տունը։ Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում...

Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից․ «Հրապարակ»

Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ․ հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Իսկ մայիսի 14-ին Բերդ համայնքում «Ուժեղ...