Քանդել են ներքին Հանդի հուշարձանը. «Հրապարակ»

19 Մարտի, 2025

Երեկ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ գյուղից տեղեկացանք, որ ադրբեջանցիները քանդել են Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը: Այս մասին տեղեկացանք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից. «Որ նայում ենք` գերեզմանոցը տեղում է` երեւում է, բայց իրենք շինություն են կառուցել՝ մնալու տեղ՝ կազարմա, էլի, անզեն աչքով տեսնում ես»: Այսինքն՝ հուշարձանի տեղում ադրբեջանական զինուժը զորանոց է կառուցել` ամրացել: Հիշեցնենք, որ Ներքին Հանդ գյուղի հին՝ Վերին Հանդ կոչվող տարածքը, որտեղ գյուղի գերեզմանոցն է, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրի ակունքը, եկեղեցին, Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, 2022 թ. մարտի 14-ից գտնվում է թշնամու տնօրինության տակ:

Ադրբեջանցիներն այդ օրը հանգիստ անցել էին միջպետական սահմանը, եկել-հաստատվել գյուղի տարածքում: Կանաչեղեն հավաքելու բարձրացած Ներքին Հանդի գյուղացիներն իրենց գերեզմանոցի տարածքում անսպասելիորեն հայտնաբերել էին թշնամու 5 վրան ու ազատ ելումուտ անող ադրբեջանցի զինվորներ: Այդ օրվանից Ներքին Հանդը զրկվեց գերեզմանոց` իրենց հանգուցյալների շիրիմներին այցելելու, նոր մահացած հանգուցյալներին այնտեղ հուղարկավորելու հնարավորությունից, խմելու ջրի աղբյուրը հայտնվեց թշնամու հսկողության տակ, իսկ փաշինյանական իշխանությունը 3 տարի ոչինչ չի անում` մեր սուվերեն տարածքից թշնամուն դուրս վռնդելու համար:

 

Նմանատիպ նյութեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման...

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ...

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։ Զախարովան այս մասին...

Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել. uպանության գործով մեղադրյալ

Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել. uպանության գործով մեղադրյալ

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում մեղադրյալներից  Գևորգ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն սպառնացել են՝ «եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել», գրում է Panorama.am-ը։ Հիշեցնենք՝ մեղադրյալ Գևորգ...

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել․ մանրամասներ

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել․ մանրամասներ

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ղեկավարները մտքեր են...