«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Գյումրին քաղաքապետ կընտրի, ու ամենայն հավանականությամբ այդ մարդը կլինի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ճիշտ է, ըստ տարբեր հարցումներրի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանն առաջատարն է, բայց 50+ ձայն չի կարողանալու հավաքել:
Երկրորդ տեղը հստակ Վարդան Ղուկասյանինն է, ով ինքնաբերաբար ընդդիմության լիդեր է դառնալու, եւ ավագանու մանդատ ստացած մյուս ուժերի Վարդան Ղուկասյանին միանալու դեպքում նա հերթական անգամ կնստի քաղաքապետի աթոռին:
Վերջում հավելենք, որ սոցիոլոգիան, իհարկե, կարևոր է, սակայն ընտրողը գյումրեցին է, ու ինքն է որոշելու, թե ով գլխավորի քաղաքը:
Այնուամենայնիվ, Վարդան Ղուկասյանն արդեն քաղաքապետ է իրեն պատկերացնում, ինչն անթաքույց է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում