ԿԳՄՍ նախկին փոխնախարար Թամրազյանը միացել է «Մեր ձեւով» շարժմանը. «Ժողովուրդ»

16 Դեկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձևով» շարժմանը:

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել շարժման մամուլի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանից, ով հաստատեց մեր տեղեկությունները:

«Այո՛, Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը։ Դուք գիտեք, որ մեր շարժումը Հայաստանի ամենաարագ զարգացող շարժումն է, և ամեն օր մեզ են միանում հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կիսում են մեր գաղափարները։ Նրանց թվում են նաև պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներից։ Շարժման մասնակիցների թիվը հատել է 13 հազարը»,-նշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը այն փոխնախարարն էր, որ ազատման դիմում էր գրել աշխատանքից հեռանալու ու նշել. «Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել գնալ այս քայլին, որովհետև համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն մեր ուժեղ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն կայացնելուն, հանուն արդարության, հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն որակյալ և ազգային արժեքների վրա հիմնված կրթության, հանուն մրցակցային և համաշխարհային մասշտաբի սպորտ ունենալուն:

Չեմ կարծում, որ այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր հրաժարվել այն ամենից ինչը եղել է նախկինում, այդ թվում նաև ձեռքբերումներից, որոնք իրականացել են վերջին 29 տարիների ընթացքում մեր հայրենակիցներից շատերի ջանքերով: Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ-ից:
Բայց իմ տեսակը հանձնվողներից չէ և պայքարը հանուն այն արժեքների, որոնք ինձ համար անփոփոխ են, շարունակվելու է. սա տեսակի պայքար է»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...