Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա

12 Հուլիսի, 2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Հունաստանի փոխարտգործնախարարին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

Այս առաւօտ, Շաբաթ, 12 Յուլիս 2025-ին, Լիբանան կատարած իր պաշտօնական այցելութեան ծիրին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Յունաստանի արտաքին գոծոց փոխ նախարար Եանիս Լովէրտոս։ Հանդիպումին ներկայ էին Լիբանանի մօտ Յունաստանի դեսպան Տեսփինա Քուքուլոփուլու, դեսպանատան քաղաքական հարցերու պատասխանատուն եւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերեան։

Աւելի քան ժամ մը տեւած հանդիպման ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս Յունաստանի ու Միջին Արեւելքի եւ յատկապէս Լիբանանի ու Սուրիոյ հետ յարաբերութեանց առնչուած հարցեր, որոնց գծով փոխ նախարարը պարզեց Յունաստանի տեսակէտները, միշտ շեշտելով քրիստոնեայ համայնքներուն նկատմամբ Յունաստանի յատուկ զօրակցութիւնը։

Վեհափառ Հայրապետը, իր կարգին, գնահատելով Յունաստանի պետութեան հետզհետէ նոր ծաւալ ստացող գործակցութիւնը միջին արեւելեան երկիրներուն հետ, ինչպէս նաեւ անոր զօրակցութիւնը յատկապէս քրիստոնեայ համայնքներուն, շեշտեց շրջանէն ներս քրիստոնէութեան ամուր ու կազմակերպ պահպանման կենսական կարեւորութիւնը՝ կրօնական, քաղաքական ու մշակութային առումով մասնաւորաբար։

Յայտնենք, որ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շուրջ երկու ամիս առաջ Յունաստան կատարած իր հովուապետական ու պաշտօնական այցելութեան ընթացքին հանդիպում ունեցած էր վարչապետին, Յունաստանի եկեղեցւոյ հոգեւոր պետին եւ պետական բարձրաստիճան պատասխանատուներու հետ։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ...

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Մենք...

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...