Կաթվածահար է Հայաստան-Սփյուռք օրգանական ու կենսատու կապը. Վահե Սարգսյան

23 Հունվարի, 2026

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ մի քանի երկրների օրինակով (Թուրքիա, Սինգապուր, Իսրայել, Կատար, Իրան, Եգիպտոս) ցույց տվեցինք, որ իրականում պետության սուվերենությունը (ինքնիշխանությունը) իրոք ոչ թե հռչակագրային տեքստ է, այլ կիրառելի ուժ։
Որո՞նք են Հայաստանի ռազմավարական արժեքները, և ինչպես է վարվում դրանց հետ ինքնիշխանության մասին ճամարտակող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
1. Աշխարհաքաղաքական հանգույց (հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք)։
2․ Սյունիքի գործոն։ Սա միակ ցամաքային ուղին է, որը կապում է Իրանը Եվրասիական տնտեսական միության և Սև ծովի հետ՝ շրջանցելով Թուրքիային ու Ադրբեջանին։ Սա մեր ամենամեծ ռազմավարական լծակն է։
3․ Սփյուռքը որպես «Ցանցային պետություն»։ Հայաստանի սուվերենությունը չի սահմանափակվում միայն իր սահմաններով։ Հզոր սփյուռքը պետք է ծառայի որպես «փափուկ ուժ», որն ունակ է ազդել գերտերությունների որոշումների վրա ներսից (ինչպես հրեական լոբբին ԱՄՆ-ում)։ Սա պետական մակարդակով կառավարվող ռեսուրս պետք է լինի։
Շարքում կարող ենք նշել ՏՏ, ռազմաարդյունաբերական ոլորտը, ջրային ռեսուրսները, պղնձի և մոլիբդենի հսկայական պաշարները, ատոմակայանը։
Ի՞նչ է տեղի ունենում։
1․ «Խաղաղության խաչմերուկ» գոռալով՝ իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկրի սուվերենության այդ անկյունաքար-կամուրջը դարձրեց միջանցք կամ, այլ կերպ ասած, ոտքի կոխան կամ փալասի կտոր, որի վրայով անարգել քայլելու են թշնամիներ Թուրքիան ու Ադրբեջանը։
Ավելին, փորձ արվում դա անել Իրանի (կտրվում է կապը ԵԱՏՄ-ի ու Սև ծովի հետ) և ՌԴ-ի ռազմավարական շահերի հաշվին, ինչը ուղղակի Հայաստանը կարող է վերածել երկրորդ Ուկրաինայի։
Փաստենք, որ «Խաղաղության խաչմերուկ» միրաժի թմբկահարմանը զուգահեռ իրականում լայն թափով շարունակվում է ՀՀ-ի շրջափակման քաղաքականությունը Թուրքիայի կողմից (օրինակ, Կարս-Գյումրի երկթաղուղու վերաբացման փոխարեն ակտիվորեն կառուցվում է Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղին, որը միջանցքի միջոցով «ճզմելով» ՀՀ-ն՝ գնալու է Բաքու)։
2․ Փաշինյանի իշխանության ուղիղ գործողություններով կաթվածահար է Հայաստան-Սփյուռք օրգանական ու կենսատու կապը։ Սփյուռքը իր հսկայական ցանցային ներուժի առյուծի բաժինը ծառայեցնում է ոչ թե համահայկական շահերին, այլ Փաշինյանի իշխանության քաոսը, դավաճանություններն ու հակապետական գործողությունները չեզոքացնելուն։
3․ Ռազմաարդյունաբերություն գրեթե գոյություն չունի, ռազմավարական տեսանկյունից չեն կառավարվում նաև նշված մյուս ոլորտները։
Հետևաբար, Փաշինյանի իշխանության այն հոխորտանքները, թե իրենք բարձրացրել են ՀՀ-ի սուվերենության աստիճանը, ոչ միայն տոտալ խաբկանք է (նիկոլական ոճով), այլ Հայաստանի սուվերենության ուղիղ գահավիժումը քողածածկող, թաքցնող էժան հնարք»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...