«Ես վստահ չեմ, որ այն սարքավորումը, որ դրված է մեր տանը, չի համալրվել ՀՀ համապատասխան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսող հնարավորություններով: Իմ ոտքի վրա դրված սարքի մասին չէ խոսքը, այլ այն մեծ սարքի, որը իրար է կապում»,-դատական նիստի ժամանակ նման մտահոգություն է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանը ընդգծել է. «Ես խորը և հիմնավոր կասկածներ ունեմ, որ մեր տանը դրված սարքը պարունակում է գաղտնալսման ֆունկցիա, որը 6 ամիս իրականացվում է իմ դեմ՝ մտնելով ոչ միայն քաղաքական առօրյա, այլ նաև անձնական դաշտ: Մենք կարող ենք կազմակերպել այդ սարքի փորձաքննություն»: Աշոտյանը առաջարկել է, որ դատարանի թույլտվությամբ ուղիղ եթերում անաչառ մասնագետները քանդեն, հերձեն այդ սարքը և տեսնեն, որ այն գաղտնալսող է: «Ես ունեմ շատ ստույգ կասկածներ»,-հավելեց Աշոտյանը:

Սպիտակ տանը վիճաբանությունից հետո Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից հետո։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ «Զելենսկին նամակ է ուղարկել նախագահին, նա ներողություն է...