ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ ««Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասում (ք. Երևան) իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝
— արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը,
— պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել,
— առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում,
— սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը։
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ»:






