Այն, որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել Ցեղասպանության հարցը, դա փաստ է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ենթադրել, թե նրանք ինչ են մտածել, ինչու են անում, անշնորհակալ գործ է:
Որ ասեմ՝ իշխանությունները 100 տոկոսով ուրացել են, չէ, էսօր եկել են այստեղ, բայց իմ կարծիքով՝ այդ ճանապարհին են:
Ինչ էլ նրանք ասեն, ինչ էլ անեն, միևնույն է, մեր ժողովրդի 80 տոկոսը ասելու է, որ նրանք դավաճան են: Այնպես, որ իրենց ասածի վրա ուշադրություն դարձնելը անշնորհակալ գործ է»,- նշեց նա:
Հարցին՝ այդ վերաբերմունքը 2026-ի ընտրությունների ժամանակ կարտացոլվի՞, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ դա կարտացոլվի նաև մինչև 2026 թվականը»: